Այրա Օլդրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այրա Օլդրիջ
անգլ.՝ Ira Frederick Aldridge
Portrait of Ira Aldridge, by Taras Shevchenko (1858).jpg
Ծնվել էհուլիսի 24, 1807(1807-07-24)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 7, 1867(1867-08-07)[3] (60 տարեկանում) կամ օգոստոսի 10, 1867(1867-08-10)[4] (60 տարեկանում)
Մահվան վայրԼոձ, Piotrków Governorate, Ռուսական կայսրություն
ԿրթությունAfrican Free School?
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
Ժանրերթատրոն
Ամուսին(ներ)Amanda von Brandt? և Margaret Gill?
Երեխա(ներ)Luranah Aldridge? և Amanda Aldridge?
Այրա Օլդրիջը Մունգուի դերում, Չարլզ Դիբդինի «Կողպեք» օպերայում, 1820-1830-ական թվականներ

Այրա Ֆրեդերիկ Օլդրիջ (անգլ.՝ Ira Frederick Aldridge, հուլիսի 24, 1807(1807-07-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 7, 1867(1867-08-07)[3] կամ օգոստոսի 10, 1867(1867-08-10)[4], Լոձ, Piotrków Governorate, Ռուսական կայսրություն), ամերիկացի ողբերգակ դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու-Յորքում (ԱՄՆ), քարոզիչի ընտանիքում: 19-րդ դարի 20-ական թվականներին առաջին անգամ հանդես է եկել սևամորթների ոչ մեծ «Աֆրիկյան թատերախումբ» թատրոնում[5]` խաղալով Ռոլլիի դերը (Ռիչարդ Շերիդան, «Պիզարո»), խաղացել է Ռոմեոյի և Համլետի դերերը (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» և Համլետ պիեսներում): Շուտով թատրոնը ոչնչացվում է ռասիստների կողմից, և Օլդրիջը տեղափոխվում է Անգլիա, որտեղ Էդմունդ Քինի հյուխաղերի ժամանակ հանդես է գալիս նրա հետ: Սովորել է Գլազգոյի համալսարանում: 1826 թվականին հանդես է եկել լոնդոնյան փոքրիկ «Ռոյալիթի» թատրոնում` խաղալով Շեքսպիրի Օթելլո և Տիտոս Անդրոնիկոս պիեսներում: 1831 թվականին նա հաջողությամբ ելույթներ է ունեցել Դուբլինում, Հարավային Իռլանդիայում, Բաթիում և Էդինբուրգում: Աշխատել է Կովենտ գարդեն արքունական թատրոնում, «Լիցեյում» և այլ թատրոններում: Ռասիստների հետապնդումներն ստիպել են Այրա Օլդրիջին 1830-ական թվականներին հեռանալ Անգլիայից: Հնարավորություն չունենալով ելույթ ունենալ ԱՄՆ-ում` նա 1850-ական թվականներին երկարատև հյուրախաղերով է հանդես գալիս մայրցամաքային Եվրոպայում: 1852 թվականին հաջողությամբ ելույթ է ունենում Գերմանիայում և Բուդապեշտում: 1858 թվականին հյուրախաղեր է ունեցել Սերբիայում և Ռուսական կայսրությունում, որտեղ նա ծանոթացել է Ֆյոդր Տոլստոյի, Միխայիլ Շեպկինի և Տարաս Շևչենկոյի հետ: ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո դերասանը ցանկացել է վերադառնալ հայրենիք, սակայն 1867 թվականին Սանկտ-Պետերբուրգ մեկնելու ճանապարհին, Լեհաստանում հանկարծամահ է եղել: Թաղված է Լոձի Հին եվանգելիստական գերեզմանոցում: Այրա Օլդրիջը Շեքսպիրի ստեղծագործությունների ամենահայտնի դերակատարներից մեկն է (Մակբեթ, Լիր արքա, Ռիչարդ III և այլն): Նա ամերիկացի առաջին դերասանն էր, որ հայտնի է դարձել շեքսպիրյան դերեր կատարելով: Դերասանն իր ստեղծագործությամբ խորապես բացահայտում էր Շեքսպիրի ողբերգությունների մարդասիրական իմաստը: Օթելլոյի մեջ, օրինակ, որն ըստ տարածված կարծիքի Օլդրիջի լավագույն դերն է, նա ցույց էր տալիս իր հերոսի ներքին փոփոխությունը. հանգստությունը, ճարպկությունն ու փափկությունը փոխվում էին կրքոտ, անսանձ հուզականության. այս կերպարը մարմնավորում էր նեգրական ժողովրդին, ով պայքարում էր իր մարդկային արժանապատվության համար: Օլդրիջը տիրապետում էր վերամարմնավորման բացառիկ ունակության (նա օգտագործում էր բարդ գրիմ, որ փոխում էր նրա մաշկի գույնը): Բռնկուն բնավորությունը և կենդանի հուզականությունը համադրվում էին Օլդրիջի մեջ կատարման ճշգրիտ ինքնավերահսկմամբ: Համարվում է, որ Օլդրիջը բնորդ է եղել անգլիացի նկարիչ Ջոն Սիմփսոնի «Բանտարկված ստրուկը» կտավի համար:

Զվարճալի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրա Օլդրիջը խելահեղ բնավորություն ուներ: Նրա ամենակարևոր դերը Օթելլոն էր: Վերջին տեսարանում նա այնպես էլ «շիկանում», որ նրա բերանից փրփուր էր թափվում, իսկ աչքերն արյունով էին լցվում: Դեզդեմոնայի դերակատարուհիները վախենում էին խաղալ նրա հետ: Հայտնի թատերասեր Ա. Ա. Ստախովիչը մի անգամ կուլիսներում Օլդրիջին հարցրել է, թե ինչպես են անցել նրա հյուրախաղերը Մոսկվայում Դեզդեմոնայի դերակատարուհի Լյուբով Կոսիցկայա-Նիկուլինայի հետ: Օլդրիջը պատասխանել է, որ նա շատ էր նյարդայնանում և ավելացրել է.

Aquote1.png Այդ բոլոր ասեկոսեները խիստ չափազանցված են: Ես Օթելլո եմ խաղացել ավելի քան 300 անգամ: Այդ ընթացքում խեղդել եմ միայն երեք դերասանուհու, դանակահարել եմ կարծեմ մեկին: Համաձայնեք, որ մեծ թիվ չէ: Ձեր մոսկովյան Դեզդեմոնան այդքան էլ անհանգստանալու պատճառ չուներ: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116284560 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Nelson, E.S. (2004). In African American Dramatists: An A-to-Z Guide. Santa Barbara, CA: Greenwood

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]