Այտամորուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց Յոզեֆ I
Անգլիացի բնագետ Թոմաս Հեքսլի

Այտամորուք կամ փոքրիկ այտամորուք (նիդերլանդերեն՝ bakkebaarden), մազերի շերտեր, որոնք սափրվելիս թողնվում են քունքերի և բերանի միջև[1][2]։ Առանձնացնում են այտամորուքի հետևյալ տեսակները.

  • Այտամորուք Ֆրանց Յոզեֆից. լայն այտամորուս բեղերի հետ, որը ենթադրում է սափրված կզակ։ Եթե կզակը չի սափրվել, ապա ներքևի մասում երկու ծայրերն էլ ավարտվում են W տառի տեսքով։ Անգլալեզու աշխարհում կոչվում են burnsides կամ sideburns գեներալ Բերնսայդի անունով։ Ռուսաստանում այտամորուսների նման նորաձևություն տարածել է գեներալ Սկոբելևը։
  • Սենատորական այտամորուք. այտամորուսի տեսակ է, որի ծայրերը միմյանց հետ կապված չեն և կրում են առանց մորուքի և բեղի։
  • Ֆրեզե (Frase). մորուքի ձև, որը Բաբելոնում կրում էին սեմիտները։ Իրենցից ներկայացնում էին այտամորուս՝ մորուքով, բայց առանց բեղերի։
  • Ֆավորի (Favoris). նեղ այտամորուք, որը շրջանակում էր այտերը։ Դրանք նորաձև էին 19-րդ դարի առաջին կեսին։

19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այտամորուքը նորաձևության մեջ են մտել 18-րդ դարի վերջին, երբ այն ծածկում էր այտերը նեղ շերտով՝ քունքից դեպի բերան։ Մասնավորապես, դրանք կրել են Մեծ բանակի հուսարները։ 19-րդ դարում առանձնացել է այտամորուքի երկու հիմնական տեսակ։ Առաջինը կոչվում էր հռոմա-ամպիրական, երբ այն միաձուլվում էր սանրվածքի հետ, իսկ երկրորդը՝ անգլիական, ըստ որի այտամորուքի մազերը երկար էին և մի փոքր հետ էին մնում այտերից:Այտամորուքները նորաձևության մեջ են մնացել ամբողջ 19-րդ դարի ընթացքում և ոչնչացել են 20-րդ դարի սկզբին բեղի և մորուքի հետ միասին։

1966 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 60-ական թվականների վերջին բակենբարդներն ու բակերը կրկին նորաձևության մեջ են մտել՝ որպես տղամարդկային ազատության և անհնազանդության խորհրդանիշ։ Նորաձևության սկիզբը դրել են ամերիկյան հիպիները «սիրո ամռանը», ապա նորաձևությունը տարածվել է ամբողջ աշխարհում՝ չբացառելով նաև ԽՍՀՄ-ը։ Այդ տարիներին այտամորուք կրելու տարբերակները, որպես կանոն, երկուսն էին. դրանք գրեթե թաքնված էին երկար սանրվածքների տակ կամ լավ տեսանելի էին փոքր ծավալի սանրվածքների դեպքում՝ առանց ականջները փակելու։ Այտամորուքը կարող էր ունենալ ցանկացած ձև և չափ։ Այսպես, այտամորուսներ աճեցրել են շոու-բիզնեսի աստղերն ու երաժիշտները (Էլվիս Փրեսլին, Դուեյն Օլմանը և այլք), մարզիկները (Ջորջ Բեսթը), իսկ երբեմն կոմիքսների և կինոյի հերոսները, օրինակ՝ Կուղխը (Marvel Comics), Ջոն Ռութը (Կուրտ Ռասելը«Նողկալի ութնյակը» ֆիլմից։

Այտամորուքները նորաձևությունից դուրս են եկել 1980-ական թվականների սկզբներին-կեսերին։

Այտամորուքների հայտնի կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական որոշ ժամանակաշրջաններում այտամորուքները նորաձևության տարր են համարվել։ Պատմական որոշ անձնավորություններ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը, Թոմաս Հեքսլին, Էմբրոուզ Բերնսայդը, Արթուր Շոպենհաուերը, հայտնի են նաև իրենց այտամորուսներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AskOxford»։ Վերցված է 2007-06-27 
  2. Goolrick William K.։ Rebels Resurgent: Fredericksburg to Chancellorsville։ էջ 29