Jump to content

Այվազ Աբրահամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այվազ Աբրահամով
Ծնվել էանհայտ[1][2]
Մահացել է1725[1][2]
Մահվան վայրԳիլան, Իրան[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ

Այվազ Աբրահամով (ռուս. աղբյուրներում՝ Էյվաս կամ Իվազ Ավրամով ) (անհայտ[1][2] - 1725[1][2], Գիլան, Իրան[1][2]), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար-սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի հայաբնակ վայրերը և հայերին հուսադրում Ռուսաստանից ակնկալվող օգնությամբ, նախապատրաստում զինված ելույթի։

1707 թվականին Աբրահամովը ցարական արքունիքի հատուկ հանձնարարությամբ ուղարկվել է Կովկաս, Իսրայել Օրու դեսպանության՝ Պարսկաստան կատարելիք ուղևորությունը կազմակերպելու և նրա կարիքները տեղում հոգալու համար։

1718 թվականին Ռուսաստան է տարել Եսայի Հասան-Ջալալյանի երկու նամակները, հասցեագրված Մինաս Վարդապետին և Պետրոս I, որտեղ խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին։ Պետրոս I պարսկական արշավանքի ժամանակ (1722—1725) Աբրահամովը շամախեցի հայերից կազմած իր ջոկատով միացել է գնդապետ Ն. Մ. Շիպովի զորքերին, նրանց հետ մասնակցել Ռեշտի գրավմանը։ Այստեղ նրա ջոկատը միավորվել է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Ադազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ։ Զոհվել է 1725 թվականի վերջերին, Գիլանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանէնցի», «Կռունկ Հայոց աշխարհին», Թիֆլիս, 1863, № 2-3
  • Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898
  • Хачатрян А. Н, Армянские войско в XVIII в.. Из истории армяно-русского военного содружество. Е., 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 44
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվազ Աբրահամով» հոդվածին։