Ամերսֆորտ (համակենտրոնացման ճամբար)
Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ամերսֆորտ |
Ղեկավար կազմակերպություն | Herzogenbusch concentration camp?[1] |
Պաշտոնական կայք |
«Ամերսֆորտ ճամբար» (գերմ.՝ Durchgangslager Amersfoort), համակենտրոնացման ճամբար, որը կառուցվել է Նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված Նիդերլանդների Թագավորության տարածքում 1941 թվականին։ Գտնվում է հոլանդական Ամերսֆորտ քաղաքում։ Մահվան այս ճամբարը գոյությունը պահպանել է մինչև 1945 թվականի ապրիլ ամիսը։ Ամբողջ ընթացքում այստեղ պահվել են 35.000 կալանավորներ և ռազմագերիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծելուց առաջ ապագա համակենտրոնացման ճամբարի տեղում սկսած 1939 թվականից գտնվում էին ռազմաբազաներ, որտեղ կենտրոնացած էր հրետանին[2]։
1941 թվականին ստեղծվում է գերմանական ճամբարը, որտեղ նույն թվականի օգոստոսի 18-ից սկսեցին տեղափոխել առաջին կալանավորներին. դրանք թվով 200 կոմունիստներ էին։ Համակենտրոնացման ճամբարի պարետը օբերշտուրմֆյուրեր Վալտեր Հենրիխն էր[3]։ 1941-ից 1943 թվականներն ընկած ժամանակահատվածում համակենտրոնացման ճամբարում պահվում էին 8800 կալանավորներ, որոնցից 2200-ը արտաքսվեցին Գերմանիա։ Կալանավորներից շուրջ 850-ը հրեաներ էին։ Բացի հրեաներից և կոմունիստներից, Ամերսֆորտում պահվում էին նաև դիմադրության մասնակիցներն ու հարկադիր աշխատանքից խուսափողները[4]։
1943 թվականի մայիսի 17-ից սկսած ճամբարը հանձնվեց տեղական ոստիկանության հսկողությանը։ Ընդհուպ 1945 թվականը ճամբարում կային 26.500 բանտարկյալներ, որոնցից 18.000-ը ուղարկվեցին Արևելք՝ Բուխենվալդ և այլ մահվան ճամբարներ։
Ամերսֆորտ քաղաքի մերձակայքում է գտնվում Լեուզդենի հուշարձան-գերեզմանոցը, որտեղ հուղարկավորված են 865 խորհրդային զինվորներ[5]։ Նրանցից շուրջ 800-ը նահատակվել են համակենտրոնացման ճամբարում, իսկ մնացածի մասունքները բերվել և հողին են հանձնվել հարակից տարածքներից։ Յուրաքանչյուր երրորդ գերեզման անանուն է։
Ամերսֆորտ համակենտրոնացման ճամբարի պայմանները անմարդկային էին, այդ իսկ պատճառով կալանավորների ճնշող մեծամասնությունը մահացավ ամերիկացիների կողմից ճամբարը ազատագրելուց անմիջապես հետո։
1948 թվականին ճամբարի պարետն ու պահակախումբը դատապարտվեցին իրենց կատարած հանցագործությունների պատճառով[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համակենտրոնացման ճամբարի ազատագրումը
-
Ամերսֆորտի դիահերձարանի ավերակները
-
«Քարե մարդը» (1953 թվական), Ճամբարի կալանովորների հիշատակն հավերժացնող հուշարձան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. Megargee — IU Press, 2009.
- ↑ Museum Flehite. Kamp Amersfoort Semi-permanent exhibition in Amersfoort occupation (1940-1945)
- ↑ Graef, Robert. Bicycling to Amersfoort: A World War II Memoir, page 134. iUnverse 2005.
- ↑ «Auschwitz.nl: Polizeiliches Durchgangslager Amersfoort (Police Transit Camp Amersfoort)» (անգլերեն). auschwitz.nl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Елена Яхненко — Захоронены в Нидерландах (О Концлагере Амерсфорт и Русском Мемориальном Кладбище в Нидерландах)
- ↑ Hinke Piersma. De drie van Breda, Duitse oorlogsmisdadigers in Nederlandse gevangenschap, 1945—1989. Amsterdam, Balans, 2005, 280 p. ISBN 9050186610
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kamp Amersfoort Պաշտոնական կայք
- Lista de 69 judíos que salieron de escondites en los Países Bajos después de la Segunda Guerra Mundial Արխիվացված 2011-07-17 Wayback Machine, una persona de la lista provenía de Amersfoort.
- Historia de una locación (Geschhiedenis van een plek) Արխիվացված 2008-12-01 Wayback Machine, documental de tres horas sobre la historia de Amersfoort que incluye testimonios de ex prisioneros sobre la vida en el campo de concentración.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերսֆորտ (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։ |