Ամերիկահայ ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկահայ ազգային խորհուրդ
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1943
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Ամերիկահայ ազգային խորհուրդ, ստեղծել են ամերիկահայերը 1943 թ., Նյու Յորքում՝ հակաֆաշիստական պայքար կազմակերպելու, 1939-1945 թթ․ պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանին զորավիգ կանգնելու նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայ ազգային խորհուրդն ամերիկահայ խորհրդամետ շրջանները միավորող առաջին համագաղութային կազմակերպությունն էր։ Նրա մեջ մտան Ամերիկահայ առաջադիմական միությունը, հնչակյանները, ռամկավարները (մինչև 1950 թ.) և հայրենակցական միություններ։ Ամերիկահայ ազգային խորհուրդի նախաձեռնությամբ 1947 թ. Նյու Յորքում հրավիրվեց Հայկական համաշխարհային կոնգրեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png