Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից
Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից | |
---|---|
Հեղինակ | Ադոլֆ Բերժե և Dmitry Kobyakov? |
Տեսակ | պարբերական |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակման տարեթիվ | 1866 |
Թվային տարբերակ | runivers.ru/lib/book3029/ |
«Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից» (ռուս.՝ Акты Кавказской археографической комиссии), պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր, որոնք դուրս են բերվել Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության պետի արխիվից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան հնագիտական հանձնաժողովը ստեղծվել է Ալեքսանդր Պավլովիչ Նիկոլաի՝ Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության պետի, նախաձեռնությամբ։ Հանձնաժողովը հաստատվել է 1864 թվականի մարտի 11-ին կովկասյան փոխարքա մեծ կնյազ Միխայիլ Նիկոլաևիչ կողմից։
Հանձնաժողովի վրա դրված էր՝
- Կովկասյան և Անդրկովկասյան արխիվների մանրամասն մշակում և ստեղծում, կարևոր պատմական փաստաթղթերի և հուշարձանների դուրս բերում և հրապարակում, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում,
- Ռուսական տիրապետության տակ Կովկասյան տարածաշրջանի քաղաքացիական կառավարման զարգացման վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություններ,
- Առանձին գրքով կազմում և հրապարակում, որպես Հանձնաժողովի հրատարակության անհրաժեշտ օժանդակություն, բոլոր տոմերի համար փաստաթղթերի գույքագրում, առարկայի եւ այբբենական ցուցանիշների եւ հրահանգների ցանկը, որոնք վերաբերում են Կովկասյան տարածաշրջանին։
- Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության նախկին պետի արխիվային գործերի բաշխում երեք կատեգորիաներով որոնք ենթակա են
- անհապաղ ոչնչացման
- Ժամանակավոր պահպանման
- մշտական պահպանման
Կովկասյան հնագիտական հանձնաժողովի առաջին նախագահ դարձավ Ադոլֆ Բերժեն, ներգրավելով Միրզա Ֆետհ-Ալիին, ով թարգանել է բոլոր արևելյան փաստաթղթերը, որոնք պետք է մտնեին Հանձնաժողովի ակտերի առաջին տոմի մեջ, ներգրավել է նաև Ի․ Գ․ Բերզենովային և վրացի պատմաբան ու հնագետ Դիմիտրի Բաքրաձեին։ Ադոլֆ Բերժեն մահից հետո 1886 թվականին Դ․Ա․ Կոբյակովայի խմբագրությամբ (վերջին երկու տոմերը)։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 12 հատորով (6-րդը՝ 2 մասից)՝ Թիֆլիսում 1866–1904 թվականներին։
Ընդգրկում է 1762–1862 թվականների փաստաթղթեր, ռուսերեն, մասամբ՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն և թաթարերեն զեկուցագրեր, հաշվետվություններ, գրագրություններ, ռազմական գործողությունների օրագրեր, 14–19-րդ դարերի Արևելյան Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի տիրապետության տակ գտնվող սահմանամերձ հայկական շրջանների պատմության, վարչական վիճակի, ժողովրդի կացության, լեռնարդյունաբերության զարգացման, Հայ եկեղեցու, պարսկահայերի և արևմտահայերի վերաբնակեցման, ազատագրական շարժման մասին կարևոր նյութեր։
Ժողովածուն արժեքավոր սկզբնաղբյուր է այնտեղ զետեղված նյութերի բնագրերի մի մասի կորստյան պատճառով։
Հետագա ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտերի հրապարակումը շատ թանկ էր նստում։ Հնագիտական հանձնաժողովի փակման մասին հարց առաջացավ։ Կովկասյան ռազմական օկրուգում կար ռազմա-պատմական բաժանմունք, որը հրապարակեց կովկասյան պատերազմների պատմության վերաբերյալ մի քանի արժեքավոր տոմեր։
Հատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմ | Տարի | Խմբագիր | Էջ | ISBN |
---|---|---|---|---|
1 | 1866 | Ա․ Բերժե | 827 | ISBN 978-5-458-04497-4 |
2 | 1868 | Ա․ Բերժե | 1238 | |
3 | 1869 | Ա․ Բերժե | 767 | ISBN 978-5-458-67808-7 |
4 | 1870 | Ա․ Բերժե | 1019 | ISBN 978-5-458-67809-4 |
5 | 1873 | Ա․ Բերժե | 1187 | ISBN 978-5-458-67810-0 |
6/1 | 1874 | Ա․ Բերժե | 957 | |
6/2 | 1875 | Ա․ Բերժե | 954 | |
7 | 1878 | Ա․ Բերժե | 1011 | ISBN 978-5-458-67811-7 |
8 | 1881 | Ա․ Բերժե | 1033 | |
9 | 1884 | Ա․ Բերժե | 979 | |
10 | 1885 | Ա․ Բերժե | 982 | ISBN 978-5-458-67813-1 |
11 | 1888 | Դ․ Կոբյակով | 1035 | ISBN 978-5-458-67814-8 |
12 | 1904 | Դ․ Կոբյակով | 1558 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Акты, собранные Кавказской археографической комиссией // в 12 томах». На сайте «Руниверс» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- Акты, собранные Кавказской археографической комиссией // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- "АКТЫ КАВКАЗСКОЙ АРХЕОГРАФИЧЕСКОЙ КОМИССИИ"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |