Ադոլֆ Բերժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Բերժե
Адольф Петрович Берже.jpg
Ծնվել էհուլիսի 28 (օգոստոսի 9), 1828
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31 (փետրվարի 12), 1886 (57 տարեկանում)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունգիտնական և պատմաբան
Գործունեության ոլորտԱրևելագիտություն
ԱնդամակցությունՌուսական կայսերական հնագիտական միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Ինչով է հայտնիԿովկասյան հնագիտական հանձնաժողովի նախագահ
ՊարգևներՍուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան

Ադոլֆ Բերժե (ծնվել է հունիսի 28-ին 1828 թվականին, Պետերբուրգում մահացել է հունվարի 31-ին 1886 թվականին, Թիֆլիս), հնագետ և կովկասագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով՝ ֆրանսիացի։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի Արևելյան բաժինը (1851) և նշանակվել Կովկասի փոխարքա Մ․ Ա․ Վորոնցովի դիվանատան աստիճանավոր։ 1853 թվականին և 1885 թվականին ուղարկվել է Պարսկաստան՝ գիտական ուսումնասիրություններ կատարելու։ Եղել է Կովկասյան հնագրական հանձնաժողովի նախագահ (1864–1886)։ Բերժեի խմբագրությամբ լույս է տեսել 11 հատորանոց «Ակտի Կավկազսկոյ արխեոգրաֆիչեսկոյ կոմիսիի» ժողովածուն։ Հեղինակ է պատմագրական և ազգագրական երկերի։ Մասնակցել է Պետերբուրգի Գիտությունների կայսերական ակադեմիայում տարվող հայագիտական աշխատանքներին, նյութեր ուղարկել հայագետներ Մ․ Բրոսեին և Վ․ Լանգլուային։ Նրա ուղարկած նյութերից են՝ Ատրպատականի հայկ․ 128 գյուղերի վիճակագրական տեղեկություններով ցուցակը, Գեղարդի վանքի նկարագրությունը և գծագիր տախտակները (հեղինակ՝ ճարտ․ Նաումենկո), Ամաղուի Նորավանքի վերաբերյալ գծանկարները և դամբարանական արձանագրությունները, արձանագրություններ և տեսարան (գծագրություն՝ Հ․ Կեստների) Ծաթեի վանքից, գծագիր նկարներ ու արձանագրություններ Անիից և Սևանի շրջակայքից, հայկական ծածկագրության նյութեր, Գ․ Շերմազանյանին պատկանող 209 ձեռագրերի, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, Փարիզի Ազգային մատենադարանի և Տաթևի վանքի հայերեն ձեռագրերի ցուցակները։ Նյութերի մի մասը Բերժեն ձեռք է բերել ուրիշներից, մյուս մասն ինքն է գրի առել, հավանաբար, գիտակ հայերի օգնությամբ։ Բերժեի «Գալուստ Շիրմազանյանի գրադարանը» գրքույկում տրված է Գ․ Շերմազանյանի կենսագրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]