Ակինատոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակինատոր | |
---|---|
![]() | |
![]() | |
Միջերեսի լեզու | անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, թուրքերեն և ճապոներեն |
Թողարկման թվական | 2007 |
Պլատֆորմներ | iOS, Անդրոիդ, Վինդոուզ, ՕԷս Տաս, Լինուքս, BlackBerry, Windows Phone և համաշխարհային սարդոստայն |
Ժանր | guessing game? և առցանց խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Պաշտոնական կայք | akinator.com |
Ակինատոր (անգլ.՝ Akinator), համացանցային խաղ։ Մշակվել է երկու ֆրանսիացի ծրագրավորողների կողմից 2007 թ.։ Խաղացողը պետք է մտապահի որևէ կերպար, իսկ Ակինատորը պետք է գուշակի այն։ Կերպարները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ մտացածին անձինք, իրեր, տարբեր գործերի հերոսներ (պատմվածքների, ֆիլմերի, հեքիաթների և այլն)։
Ակինատորը, որը արտաքնապես նման է ջինի, սկզբում տալիս է 20 հարց (կամ ավելի քիչ, եթե նա կարողացել է ավելի շուտ գուշակել կերպարին)։ Խաղացողը պետք է դրանց պատասխանի, որոնց հիման վրա Ակինատորը փորձում է գուշակել կերպարի ով լինելը։ Սխալ գուշակելու դեպքում խաղացողը կարող է շարունակել խաղը, և Ակինատորն նրան նոր հարցեր տալով նորից կփորձի գուշակել կերպարը։ Հարցերի առավելագույն քանակը 30-ն է։ 30 հարց տալուց հետո սխալ գուշակելու դեպքում ակինատորը հանձնվում է և այլևս խաղը չի շարունակում։
Google Trends-ի համաձայն, խաղը առավել հայտնի է դարձել 2008 թ․ նոյեմբերին։ Ներկայում խաղը հասանելի է 11 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն, իվրիտ, թուրքերեն և ճապոներեն)։ Այն նաև ունի հեռախոսի համար նախատեսված հավելված։
|