Jump to content

Ախթամար Ա Արփայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթամար Ա Արփայեցի
Վայոց ձորի իշխան, Արփայի տեր
12-րդ դարի վերջ - 1265
 
Մասնագիտություն՝ Իշխան
Ծննդյան օր 12-րդ դար
Ծննդավայր Արփա, Վայոց ձոր
Վախճանի օր 1265
Թաղված Նորավանք
Դինաստիա Ախթամարյաններ
Քաղաքացիություն Զաքարյան Հայաստան
Հայր Գրիգոր Արփայեցի
Զավակներ անանուն Ախթամարյան

Ախթամար Ա Արփայեցի (12-րդ դար, Արփա, Վայոց ձոր - 1265), հայ զորահրամանատար, իշխան, Վայոց ձորի իշխանապետ, Արփայի (ներկայումս՝ Արենի) տեր, Գրիգոր իշխանի որդին, Ախթամարյանների տոհմից[1][2][3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մի փոքր հարավ, գերեզմանոցում հայտնաբերվում է մի թերատված խաչքար, որի ստորին մասում արձանագրված է մի եզակի վիմագիր[4][5]։

  1. ՈԽ (1191) ԹՈՒԱ[ԿԱՆԻՆ] ԵՍ ԱԽԹԱՄԱՐ, Ծ-
  2. ԱՌԱՅ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ, ՄԱՆԱՒԱՆԴ ՊԵՏ ԳԱ-
  3. ՒԱՌԻՍ, ՇԻՆԵՑԻ ԶՏՈՒՆ ԱՂԱՒԹ-
  4. ԻՑՍ ԵՒ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԻ-
  5. ՇԱՏԱԿ ՊԱՏՈՒԱԿԱՆ ԾՆԱՒՂԻ
  6. ԻՄՈՅ ԳՐԻԳՈՐԻ․ ՅԻՇԵ[ՑԵՔ]Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս։

Արձանագրության հավաստմամբ, Գրիգոր իշխանի որդի Ախթամար Արփայեցին 12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում, նախքան Զաքարյանների կողմից Սյունիքի ազատագրումը, եղել է Վայոց ձոր գավառի իշխանապետն ու զորապետը և 1191 թվականին այնտեղ եկեղեցի է կառուցել[4][5]։ Նա նշանակալի դեր է խաղացել նահանգի քաղաքական ու մշակութային կյանքում[5]։ 1211 թվականին, Իվանե Ա աթաբեկի «հրամանաւ և ուժով» Վասակ Խաղբակյանի հետ սելջուկներից վերստին ազատագրում է Սյունիքի Վայոց ձոր գավառի Հրասեկ բերդը, որը գավառի ռազմապաշտպանական կարևոր հանգույցն էր և այն հանձնում Նորավանքին[1][2][3][4][5]։ Ստեփանոս Օրբելյանը հաղորդում է, որ «բնիկ ազատներ և ընտիր տանուտերեր» Ախթամարյան տոհմի ժառանգները «հին ժամանակներից բնակվում էին Արփա գյուղում» ու իրենց տիրույթներից ու այգիներից հաճախակի նվիրատվություններ էին կատարում Նորավանքին[4][5]։

Ախթամար Արփայեցին մահացել է 1265 թվականին[4]։ Նրա երկտող արձանագրությամբ տապանաքարը հայտնաբերվել է Նորավանքում[4]։ Տապանաքարի վրա գրված է[4]

  1. ՊԱՐՈՆ ԱԽԹԱՄԱՐԻՆ է Տ[Ա]
  2. ՊԱՆՍ † ՉԺԴ (1265)։

Ախթամարի թոռ Ալփասլանը նրա պատվին Նորավանքում կանգնեցրել է անթվական, եռատող արձանագրությամբ խաչքար[4]

  1. ԵՍ՝ ԱԼՓԱՍԼԱՆ, Կ[ԱՆԳՆԵՑԻ Զ]
  2. ԽԱՉՍ Ի ՓՐՈՒԹԵ[ԱՆ]Ս[
  3. ԻՄՈ ՊԱՐՈՆ ԱԽԹԱՄԱՐԻ:

Հայագետ և աղբյուրագետ Կարեն Մաթևոսյանը իր «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գրքում կարծում է, որ Ախթամար Արփայեցուց բացի եղել է ևս մեկը նույն անձնանունով՝ Ախթամար Բ-ն, ով հավանաբար վերջինիս թոռն է, ու Ալփասլանի եղբայրը[4]։

Ախթամարյանների տոհմածառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է Ախթամարյանների տոհմածառը[4][6][7]։


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գրիգոր Արփայեցի
Վայոց ձորի իշխանապետ
(12-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ախթամար Ա Արփայեցի
Վայոց ձորի իշխանապետ
(12-րդ դարի վերջ - 1265)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
անանուն

(13-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ասփա
(մհ․ 1285)
 
Ախթամար Բ Արփայեցի
Վայոց ձորի իշխանապետ
(13-րդ դար)
 
Ալփասլան
(մհ․ 1273)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կուկոր
(13-րդ դար)
 
Փալիկ
(մհ․ 1285)
 
Խափլան
(13-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սարգիս զորավար
(մհ․ 1331)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կգ, Կդ, Հ։
  2. 2,0 2,1 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 180, 201։
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 109։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները», Կարեն Մաթևոսյան, «Մուղնի» հրատ., Երևան, 2017, էջ 161-162, 179։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Արենիի նորահայտ վիմագրերը», Սուրեն Սաղումյան, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր, Երևան 1976, № 10, էջ 55-56։
  6. «Մի նորահայտ տապանաքար», Արտաշես Մարտիրոսյան, Պատմա-բանասիրական հանդես, 1988, № 2։
  7. «Նորավանքը և հայ իշխանական տները ԺԲ-ԺԴ դարերում», Հայրապետ Մարգարյան, «Նորավանք» Բ ժողովածու, Մոնրեալ-Երևան, 2001, էջ 58։