Կարապետ Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Շահնազարյան
Ծնվել է1814
ԾննդավայրՀամադան, Կենտրոնական բախշ, Hamadan County, Համադանի նահանգ, Իրան
Մահացել է1865
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան
Մասնագիտությունհոգևորական, մշակութային գործիչ և թարգմանիչ
ԱշխատավայրՆերսիսեան դպրոց

Կարապետ Շահնազարյան (Շահնազարյանց), (1814, Համադան, Կենտրոնական բախշ, Hamadan County, Համադանի նահանգ, Իրան - 1865, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), մշակութային և եկեղեցական գործիչ, ազգային-պահպանողական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ 1849 թվականին անցել է Կոստանդնուպոլիս, զբաղվել ազգասիրական քարոզներով։ 1855 թվականին հաստատվել է Փարիզում, հիմնել տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Մովսես Կաղանկատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Սմբատ Սպարապետի, Թովմա Մեծոփեցու և ուրիշ պատմիչների երկերը։ Ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդի «Պատմությունը» (1856 թվական)։ 1862 թվականին մեկնել է Անգլիա և ստանձնել Մանչեստրի հայության հոգևոր առաջնորդի պաշտոնը։ 1863-1864 թվականներին Մանչեստրում հրատարակել է տեղի հայ առևտրականների շահերն արտահայտող «Երկրագունդ» լրագիրը։ Հեղինակ է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862 թվական), «Ուսումն քրիստոսական հաւատոց․․․» (1869 թվական), «Ծրագիր պատմություն Հայաստան աշխարհին և տեսություն հին Հայաստանի և նրա այժմյան վիճակին վրա» (ֆրանսերեն, հայերեն հրատարակություն, 1863 թվական) և այլ աշխատությունների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստանյան Կ. Կարապետ վարդապետ Շահնազարեանց, Թ., 1910:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427 CC-BY-SA-icon-80x15.png