Արտաշես Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Արտաշես Ազատի Մարտիրոսյան
Ծնվել էհուլիսի 9, 1930(1930-07-09)
ԾննդավայրԼենինական
Մահացել էդեկտեմբերի 28, 1998(1998-12-28) (68 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և բանասեր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Արտաշես Ազատի Մարտիրոսյան (հուլիսի 9, 1930(1930-07-09), Լենինական, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1998(1998-12-28), Երևան, Հայաստան), հայ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թվականից աշխատել է Մատենադարանում, 1984-1998 թթ.` հին բնագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ։

Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան պատմության ու մատենագրության խնդիրներին։ Գրել է «Մարտիրոս Ղրիմեցի» (1958 թ.) և «Պատմութիուն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» (գիրք 1-2, 1969-1972 թթ.), «Մաշտոց» (1982 թ.) մենագրությունները և մի շարք պատմագիտական հոդվածներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007