Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ և Կարմիր Վարդերի պատերազմ
Թվական 22 մայիսի 145522 օգոստոսի 1485 (30 տարի)
Վայր Անգլիա, Ուելս, Կալե
Արդյունք Տյուդորների տոհմի ձևավոևում։
Հակառակորդներ
Լանկաստերներ և նրանց աջակիցներ Յորկեր և նրանց աջակիցներ
Հրամանատարներ
Հենրիխ VI
Էդուարդ Վեստմինսերցի
Հենրիխ VII
Ռիչարդ
Էդուարդ IV
Ռիչարդ III


Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ (անգլ.՝ War(s) of the RosesՎարդերի պատերազմ(ներ)), դինաստիական ռազմական հակամարտությունների շարք անգլիական ազնվական տոհմերի խմբավորումների միջև 1455—1485 թվականներին Պլատագենետների արքայատողմի 2 ճյուղերի՝ Լանկաստերների և Յորքերի միջև իշխանության համար պայքարում։ Չնայած հակամարտության՝ պատմական գրականության մեջ հաստատված ժամկետների (1455—1485), պատերազմի հետ կապված առանձին բախումներ տեղի են ունեցել ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Պատերազմն ավարտվել է Լանկաստերների տոհմից Հենրիխ Տյուդորի հաղթանակով, ով հիմնեց Տյուդորների արքայատոհմը, որն իշխեց Անգլիաում և Ուելսում 117 տարի։ Պատերազմը հանգեցրեց մեծ կորուստների Անգլիայի բնակչության շրջանում, հակամարտության ընթացքում զոհվեցին անգլիական ֆեոդալական արիստոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչներ։