Ալոճ Շովիցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոճ Շովիցի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Ալոճենի (Crataegus)
Տեսակ Ալոճ Շովիցի (C. szovitsii)
Միջազգային անվանում
Crataegus szovitsii

Սզնի, ալոճ Շովիցի (լատին․՝ Crataegus szovitsii), վարդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 մ բարձրությամբ, գորշ մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է կամ ոչ մեծ ծառ։ Տերևները պինդ են, թխակապույտ, առսեղմ թավոտ, կազմված 3-5 նեղ բլթակներից՝ լայն ձվաձև ռոմբանման ուրվագծով։ 10-12 ծաղիկներով ծաղկաբույլերը խիտ են, սպիտակ, թաղիքավոր։ 3-4 կորիզով պտուղները համարյա գնդաձև են, կողավոր, կարմրավուն, թեթևակի թավոտ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Եղեգնաձորի շրջակայքում։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփուտներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.