Ալիս Հերց-Զոմմեր
Ալիս Հերց-Զոմմեր | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Alice Herz |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1903[1][2][3][…] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 23, 2014[1][2][3][…] (110 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | երաժիշտ, դաշնակահարուհի, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և գրող |
Գործիքներ | դաշնամուր |
Պարգևներ | |
![]() |
Ալիս Հերց-Զոմմեր (անգլ.՝ Alice Sommer, նոյեմբերի 26, 1903[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] - փետրվարի 23, 2014[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), չեխոսլովակ և իսրայելցի դաշնակահարուհի, երաժշտական մանկավարժ, հուշագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիս Հերցը (ամուսնական ազգանունը՝ Զոմմեր) և նրա երկվորյակ քույրը՝ Մարիաննան, ծնվել են Պրահայում՝ առևտրական Ֆրիդրիխ Հերցի (1853—?) և նրա կնոջ՝ Սոֆյա Շուլցի (1868-1942) ընտանիքում[6]։ Ալիսը սովորել է դաշնամուր նվագել իր ավագ քրոջ՝ Իրմայի (1892-1969) մոտ, իսկ ավելի ուշ՝ Վացլավ Շտեպանի և Պրահայի երաժշտության և թատրոնի գերմանական ակադեմիայում՝ Կոնրադ Անզորգի մոտ։ 1931 թվականին ամուսնացել է գործարար Լեոպոլդ Զոմմերի հետ (1905-1944), որը ևս սիրողական երաժիշտ էր։ Նրանց միակ որդին՝ Ռաֆայել Զոմմերը (1937-2001) դարձել է թավջութակահար[7]։
Ալիսը 1943 թվականի հուլիսին ամուսնու և որդու հետ որպես հրեուհի տեղափոխվել է Թերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբար (որտեղից նրա ամուսինը ուղարկվել է Օսվենցիմ և մահացել է Դախաուում)։ Նրա ծնողները ավելի վաղ են ներկալվել և նույնպես մահացել են[8]։ Խորհրդային զորքերի կողմից Թերեզիենշտադտի ազատագրումից հետո Ալիս Հերց-Զոմմերը վերադարձել է Պրահա, իսկ 1949 թվականին բնակություն է հաստատել Իսրայելում, որտեղ դասավանդել է Երուսաղեմի Ռուբինի անվան երաժշտության և պարի ակադեմիայում։ 1986 թվականից ապրել է Լոնդոնում։
2012 թվականին Կարոլայն Սթոսինգերը (անգլ.՝ Caroline Stoessinger) Ալիս Հերց-Զոմմերի հետ զրույցների հիման վրա հրատարակել է «A Century of Wisdom: Lessons From the Life of Alice Herz-Sommer — the World’s Oldest Living Holocast Survivor» գիրքը, որը հետագայում վերահրատարակվել է 26 երկրներում։ Նա նաև դարձել է «Ալիսայի դաշնամուրը» (Melissa Müller, Reinhard Piechocki «Ein Garten Eden inmitten der Hölle», գերմաներեն, 2006) գրքի և «The Lady in Number 6» վավերագրական ֆիլմի հերոսուհին, որը 2014 թվականին «Օսկարի» է արժանացել[9][10]։
Ալիսի քույրը՝ Իրման, 1914 թվականին ամուսնացել է փիլիսոփա և հրապարակախոս Ֆելիքս Վելչի հետ։
Ալիս Հերց-Զոմմերը մահացել է 2014 թվականի փետրվարի 23-ին, 110 տարեկան հասակում, Լոնդոնի հիվանդանոցում[11][12][13]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alice Herz-Sommer spielt Bach, Beethoven, Schubert, Chopin, Smetana, Debussy. 1960-ական թվականների (Շոպեն) և 1986—1995 թվականների ձայնագրություններ. AHS Records, 2006[14].
- Alice Sommer Herz — Everything is a Present. DVD. Naxos Deutschland GmbH, 2010.
- Alice Herz-Sommer spielt Schubert. Իսրայելական ռադիոյի ձայնագրություններ (1983). AHS Records, 2013[15].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 https://vademecum.nacr.cz/vademecum/permalink?xid=a817b221-de71-417e-9993-c7ee3e379123&scan=7a14da9970db6d2dad55ca7a9481b5c2 — P. 277.
- ↑ «Hollitscher Family Genealogy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-26-ին։ Վերցված է 2020-04-27
- ↑ Raphael Sommer (некролог)
- ↑ Life Is Beautiful
- ↑ Classical Documentaries
- ↑ Alice Herz-Sommer, überlebensgroße Optimistin
- ↑ Скончалась пережившая Холокост пианистка Алиса Херц-Зоммер
- ↑ Некролог в The New York Times
- ↑ Oldest People in Britain
- ↑ Alice Herz-Sommer’s Discography
- ↑ Alice Herz-Sommer (Muziekweb)
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 2014 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Չեխ երաժիշտներ
- Հրեա երաժիշտներ
- Հոլոքոստից փրկվածներ
- Չեխ դաշնակահարներ
- Բրիտանացի երկարակյացներ
- Չեխ գրողներ
- Հրեա գրողներ
- Արտագաղթածներ
- Երաժշտական մանկավարժներ