Ալթե Սելբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալթե Սելբերգ
Atle Selberg.jpg
Ծնվել էհունիսի 14, 1917(1917-06-14)[1][2][3]
Կանգեսուն, Telemark, Էստլանն, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 6, 2007(2007-08-06)[4][5][2][3] (90 տարեկանում)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Սիրաքյուսի համալսարան
Գործունեության ոլորտթվերի տեսություն
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[2]
ՊարգևներՖիլդսյան մրցանակ Գուներուսի մեդալ Commander with Star of the Order of St. Olav և Wolf Prize in Mathematics
Ամուսին(ներ)Hedvig Selberg[6]
ՀայրOle Michael Ludvigsen Selberg
Atle Selberg Վիքիպահեստում

Ալթե Սելբերգ (նորվ.՝ Atle Selberg, հունիսի 14, 1917(1917-06-14)[1][2][3], Կանգեսուն, Telemark, Էստլանն, Նորվեգիա - օգոստոսի 6, 2007(2007-08-06)[4][5][2][3], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), նորվեգացի գիտնական, մաթեմատիկոս: Հայտնի է հատկապես թվերի տեսության և ավտոմորֆների տեսության բնագավառում իր ահռելի ավանդի համար:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթե Սելբերգը ծնվել է 1917 թվականի հունիսի 14-ին նորվեգական Լանգեսուն քաղաքում (Langesund): Կրթությունը ստացել է Օսլոյի համալսարանում: Այն ավարտեց 1943 թվականին և դարձավ փիլիսոփայության դոկտոր:

1942 թվականին նա ապացուցեց, որ Ռիմանի ձետա-ֆունկցիայի բոլոր զրոների վերջնական հաշիվը ընկած է Re(s)=½ կրիտիկական ուղիղի վրա: 1947 թվականին Ալթե Սելբերգը մշակեց այսպես կոչված «Սելբերգի մեթոդը»: Այն վերաբերում էր թվերի անալիտիկ տեսության հարցերին: 1948 թվականին Պալ Էրդյոշի հետ զուգահեռ ստացան պարզ թվերի էլեմենտար ասիմպտոտիկ օրենքի ապացույցը: Այս աշխատությունը հրապարակվեց 1950 թվականին և արժանացավ գերմանական Ֆիլդսյան մրցանակի[7]:

Գիտնականը ապացուցել է Դիրիխլիի պարզ թվերի թվաբանական պրոգրեսիայի թեորեմը[7]:

Հետո Ալթե Սելբերգը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Այստեղ սկսում է աշխատել Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում: 1956 թվականին Սելբերգը հրապարակում է իր ամենակարևոր գործերից մեկը, որտեղ ապացուցում է աֆտոմորֆ ֆունկցիայի բանաձևը. այդ ապացույցը գիտության մեջ մտավ «Սելբերգի հետագծի բանաձև» անվանումով[8]:.

1986 թվականին նրան, թվերի տեսության բնագավառում աշխատանքների համար, շնորհեցին Վոլֆի մրցանակ:

Ալթե Սելբերգը Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, Դանիայի թագավորական գիտությունների ակադեմիայի և ԱՄՆ-ի հումանիտար և ճշգրիտ գիտությունների ակադեմիաների անդամ էր:

Սելբերգն ամուսնացած էր և ուներ երկու երեխաներ:

Ալթե Սելբերգն իր մահկանացուն կնքեց իննսուն տարեկան հասակում՝ Փրինսթոնում՝ 2007 թվականի օգոստոսի 6-ին[9]:

Ալթե Սելբերգի հիպոզեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին գիտնականը առաջ քաշեց նոր հիպոթեզ և ապացուցեց Անատոլի Կարացուբայի ցարդ անապացուցելի հիպոթեզը[10][11][12]:

Ըստ գիտնականի հիպոթեզի :

1992 թվականին էլ Անատոլի Կարացուբա ապացուցեց[13], որ Սելբերգի հիպոթեզի համակերպըգործում է բոլոր միջակայքների համար՝ , , որտեղ ՝ որքան հնարավոր է փոքր թիվ է:

Ընտիր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Collected papers cop. 1989 1991
  • Contributions to the theory of Dirichlet's L functions 1947
  • On an elementary method in the theory of primes 1947
  • Contributions to the theory of the Riemann zeta function 1946
  • On the remainder in the formula for N(T), the number of zeros of ζ (s) in the strip O[t[T – Oslo, 1944
  • On the normal density of primes in small intervals, and the difference between consecutive primes – Oslo, 1944
  • On the zeros of Riemann's zeta function 1943
  • On the zeros of the Zetafunction of Riemann 1943
  • On the zeros of Riemann's zeta function on the critical line 1942
  • Über ganzwertige ganze transzendente Funktionen 1941
  • Über einen Satz von A. Gelfond 1941
  • Über ganzwertige ganze transzendente Funktionen 1941
  • Beweis eines Darstellungssatzes aus der Theorie der ganzen Modulformen 1941
  • Über die Fourierkoeffizienten elliptischer Modulformen negativer Dimension 1939

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.universalis.fr/encyclopedie/atle-selberg/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 http://www.ias.edu/newsroom/announcements/view/1186683853.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117725161 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digitalPantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
  7. 7,0 7,1 Selberd A. Annals of Math. — 1949.
  8. Венков А.Б., Никитин А.М.։ «Формулы следа Сельберга, графы Рамануджана и некоторые проблемы математической физики» 
  9. «Atle Selberg, 90, Lauded Mathematician, Dies» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս։ 17.08.2007 
  10. Карацуба А. А. (1984)։ «О нулях функции ζ(s) на коротких промежутках критической прямой»։ Изв. РАН. Сер. матем. (48:3): 569–584 
  11. Карацуба А. А. (1984)։ «Распределение нулей функции ζ(1/2 + it)»։ Изв. РАН. Сер. матем. (48:6): 1214–1224 
  12. Карацуба А. А. (1985)։ «О нулях дзета-функции Римана на критической прямой»։ Труды МИАН (167): 167–178 
  13. Карацуба А. А. (1992)։ «О количестве нулей дзета-функции Римана, лежащих на почти всех коротких промежутках критической прямой»։ Изв. РАН. Сер. матем. (56:2): 372–397 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]