Ալեքսան Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ալեքսան Բաբայան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 11, 1964 (62 տարեկան) |
| Ծննդավայր | Այգեձոր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1983) |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն |
Ալեքսան Անդրանիկի Բաբայան (Բաբունց, հունիսի 11, 1964, Այգեձոր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն Ալեքսան Բաբայանի մասին։
- 1983 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան Երևանի արվեստի պետական քոլեջը։
- 1995 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն բաժինը։
- 1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
- 1998 թվականից Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ։
Մասնակցել է հանրապետական և միջազգային սիմպոզիումների ու ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Նովոռոսիյսկ, Փարիզ)։
Ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի թանգարաններում, մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Մոնղոլիայում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկրպագություն», 1992 թվական, Երևան
- «Խորհրդավոր ընթրիք», 2001 թվական, Երևան
- «Վերադարձ», 2002 թվական, Երևան
- «Ջիվան Գասպարյանի արձան», 2004 թվական (գյուղ Վանք, Արցախի Հանրապետություն)
- Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան Վանք գյուղում, 2004 թվական (Արցախի Հանրապետություն)
- «Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին» 2008 թվական, (գյուղ Վանք, Արցախի Հանրապետություն)
- «Մուտք Ախթալա», 2007 թվական
- «Նշանդրեք», 2009 թվական (Ստեփանակերտ)
- «Մարուսյա Սաղումյանի հուշարձանը», 2011 թվական (Բերդ)
- «Գանձասարի առյուծները», (Վանք գյուղի մուտքի մոտ, Արցախի Հանրապետություն, 2010-2011 թվականներ)
- «Արծիվ մահապարտը», 2012 թվական (Տավուշ, գյուղ Չինարի)
Ստեղծագործություններ թանգարաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անլռելի Զանգակատուն» (Բերդ քաղաքի թանգարան, փայտից, 1987-1988 թվականներ)
- Ադմիրալ Սերեբրյակովի կիսանդրին (Նովոռոսիյսկի քաղաքային թանգարան, 1998 թվական)
- «Երկրպագություն» (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն)
- Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված փայտե խաչքար (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն, կաղնի, 1986 թվական)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսան Բաբայանի ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2016
- Ալեքսան Բաբայանի ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2016
- Ալեքսան Բաբայանի ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2016
- «Խորհրդավոր ընթրիք», 2001, Երևան
- Ախթալայի մուտքի առյուծ
- «Վերադարձ», Բաբայան փողոց, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալեքսան Բաբայան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.