Ալեքսանդր Ֆադեև (մարզիկ)
Ալեքսանդր Ֆադեև | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Մասնագիտացում` | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | հունվարի 4, 1964 (57 տարեկան) |
Ծննդավայր` | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ալեքսանդր Ֆադեև (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Фаде́ев, հունվարի 4, 1964, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում: 1985 թվականին`Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն (1984, 1987, 1988, 1989), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985):
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Ֆադեևն առաջին քայլերը սառույցի վար կատարել է Կազանում` Մ. Գորկու անվան այգու բացօթյա սահադաշտում: Հենց այստեղ էլ նրան նկատում է Կազանի գեղասահքի դպրոցի մարզիչ Գեննադի Սերգեևիչ Տարասովը, ում ղեկավարությամբ էլ սկսում է մարզվել փոքրիկ Սաշան: Հենց այս մարզիչը, ով ինչ-ինչ պատճառներով մոռացության մատնվեց, գեղասահորդին հասցնում է առաջին մեծ հաջողությանը` հաղթանակ պատանիների Աշխարհի առաջնությունում, ինչից հետո Ալեքսանդրին հրավիրում են Մոսկվա, որտեղ էլ նա սկսում է մարզվել Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ:
16 տարեկանից մարզվել է Ստանիսլավ Ժուկի, այնուհետև` Սերգեյ Վոլկովի, 1987 թվականից` Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ: Ընդգրկված է եղել ԲԿՄԱ սպորտային ակումբում:
Առաջին խոշոր մրցույթը եղել է 1978 թվականին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների Ձմեռային սպարտակիադան, որտեղ Ալեքսանդրը պատանիների կարգում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը[1]: Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1980), նույն թվականին էլ նա առաջին անգամ հանդես է գալիս Աշխարհի առաջնությունում (14-րդ հորիզոնական):
Եվրոպայի քառակի չեմպիոն (1984, 1987, 1988, 1989), Աշխարհի չեմպիոն (1985): Համեմատաբար անհաջող հանդես եկավ օլիմպիական խաղերում (լավագույն արդյունքը 1988 թվականին 4-րդ հորիզոնականն էր):
Լինելով Ստանիսլավ Ժուկի սան` Ֆադեևը կատարում էր ծայրաստիճան բարդ ծրագրեր: Նա դարձավ երկու տարբեր եռակի ցատկերի կասկադի առաջին կատարողը` եռակի սալխ + եռակի տուլուպ (1983 թ., տվյալները չեն նշվում), եռակի լուց կասկադում եռակի ցատկ (1983), եռակի ակսել կասկադում և Աշխարհի առաջնություններում առաջինը նա է փորձել կատարել քառակի թռիչք (քառակի տուլուպ` սխալներով) (1983):
1982/83 թվականների մրցաշրջանում Ժուկը Ֆադեևի համար կազմեց աննախադեպ բարդ ազատ ծրագիր («Ballad for Adeline» և «Xanadu» փոփ մեղեդիներով)` պատմության մեջ առաջին անգամ ներառելով քառակի թռիչք (տուլուպ), երեք ու կես պտույտ ակսելով կասկադ, բացի դրանից` եռակի տուլուպ տարբեր կողմերով կրկնակի ակսել կոմբինացիա, կրկնակի ակսել կասկադ-օյլեր-եռկի տուլուպ: Ընդամենը՝ 8 եռակի ու մեկ քառակի թռիչք: Չելյաբինսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունում Ալեքսանդրը հաղթեց բազմամարտի բոլոր երեք ձևերում և հաղթեց Իգոր Բոբրինին: Եվրոպայի առաջնությունում պարտադիր ձևերում նա անհաջող հանդես եկավ (9-րդ հորիզոնական), բայց հետո կարճ ծրագրում 3-րդն էր (կատարեց եռակի լուց կասկադ), իսկ ազատ ծրագրում` 2-րդը (քառակի և ութ եռակի թռիչքների փորձերով)[2]: Աշխարհի առաջնությունում վատ է կատարում պարտադիր երեք ֆիգուրներից մեկը` կրյուկը և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Կարճ և ազատ ծրագրերում չորրորդն էր: Խորհրդային դատավոր Իրինա Աբսալյամովան ազատ ծրագրում նրան տվեց 2-րդ հորիզոնականը 5,9/5,8 գնահատականներով[3]:
Ալեքսանդրի համար լավագույնը 1984/85 մրցաշրջանն էր: Տոկիոյում կայացած Աշխարհի առաջնությունում Ֆադեևը հաղթեց բազմամարտի բոլոր երեք ձևերը` ֆիգուրները, կարճ և ազատ ծրագրերը: Դա տեղի է ունեցել գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ (մինչ այդ նման նվաճումը հաջողվել էր միայն մենասահորդներին, սակայն միայն 2 ձևում` առանց կարճ ծրագրի): Ազատ ծրագրում Ֆադեևն առաջին անգամ մաքուր կատարեց եռակի ակսել-կրկնակի տուլուպ, ինչպես նաև եռակի լուց-եռակի տուլուպ կասկադը` ընդհանուր առմամբ կատարելով 7 եռակի ցատկ: Դատավորները տեխնիկայի համար գնահատեցին 6 հատ 5.9 միավոր:
1985/86 թվականների փոքր-ինչ անհաջող մրցաշրջանից հետո Ֆադեևը հաղթեց 1987 թվականի Եվրոպայի առաջնությունում` կրկին դառնալով լավագույնը բազմամարտի բոլոր երեք ձևերում: Կարճ ծրագրում կատարեց եռակի ակսել-կրկնակի տուլուպ կասկադը, իսկ ռուսական ժողովրդական հնչյունների հիման վրա` ազատ ծրագրում` 7 եռակի թռիչք, այդ թվում` եռակի ակսել-կրկնակի տուլուպ, եռակի լուց-եռակի տուլուպ կասկադը: Հիացած դատավորները գնահատեցին 10 հատ 5.9 և 3 ամենաբարձր 6.0 միավոր: Եվրոպա-88 առաջնությունում բոլոր երեք ձևերում զբաղեցրած առաջին հորիզոնականի վստահ հաղթանակից հետո Ալեքսանդրը անհաջող հանդես եկավ Օլիմպիադա-88-ում`չկարողանալով կատարել եռակի ակսել թռիչքը:
1988/89 մրցաշրջանում խորեոգրաֆ Մ.Զուևան որոշեց կտրուկ փոխել ծրագրի ոճը` վերցնելով Մ. Մուսորգսկու «Ночь на Лысой горе» բալետի երաժշտությունը: Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրին հաջողվեց բոլորովին մաքուր կատարել 8 եռակի թռիչքներով ազատ ծրագիրը` այդ թվում եռակի ակսել-եռակի տուլուպ կասկադը: Անգլիացի հասարակությունը ներկայացումը ողջունեց հոտնկայս, իսկ դատավորները գնահատեցին 11 հատ 5,9 և 4 հատ ամենաբարձր 6.0 միավոր: Միևնույն ժամանակ անգլիացի դատավոր Վանեսա Ռայլիի կողմից դրված 5.6/5.8 միավորները սկանդալի պատճառ դարձան, ինչը քննարկվեց BBC-ում:
1990-ականներին տեղափոխվել է ԱՄՆ: Հանդես է եկել պրոֆեսիոնալ մրցումներում և շոուներում: 1993 թվականին հաղթել է Մասաչուսեթսում կայացած ԱՄՆ-ի պրոֆեսիոնալների բաց առաջնությունում[4]:
Այժմ նա աշխատում է որպես մարզիչ Չիկագոյի մերձակայքում:
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/Թվականը | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 7 | 4 | ||||||||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն | 14 | 10 | 4 | 3 | 1 | 3 | 3 | WDR | 4 | |||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 9 | 5 | 3 | 1 | 3 | 1 | 1 | 1 | ||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 3 | 1 | ||||||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 4 | 2 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
WDR = դուրս է եկել մրցումներից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին։ Վերցված է 2011-12-21
- ↑ European Championships — Men’s Results
- ↑ Worlds men
- ↑ Рабинер Игорь. Александр Фадеев: Шоу среди дельфинов // Спорт-Экспресс (газета). — 29 июля 1997.