Ալեքսանդր Փիրումով
Ալեքսանդր Փիրումով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1930 Թիֆլիս, ԽՍՀՄ |
Մահացել է | 1995 Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Ալեքսանդր Իվանի Փիրումով (Պիրումով, փետրվարի 6, 1930, Թիֆլիս, ԽՍՀՄ - 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-1952 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (կոմպոզիցիա), 1956 թվականին ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան։ 1962 թվականից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Հեղինակել է 5 սիմֆոնիա, 4 լարային կվարտետ, երգեհոնային պրելյուդներ (1967), «Հոկտեմբերի օրերը» օրատորիան (ըստ Ջոն Ռիդի, 1967), «Ռեքվիեմ մարտիկ եղբորս հիշատակին» (1975), Պուշկինի, Լերմոնտովի, Մայակովսկու, Գևորգ Էմինի և այլոց խոսքելով խմբերգեր, ռոմանսներ և երգաշարեր, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ-վարիացիաներ (1972), դաշնամուրային սոնատ և սոնատիններ, «Պոլիֆոնիկ տեփր» և այլն։ Փիրումովի ստեղծագործությունն աչքի է ընկնում երաժշտական լեզվի համարձակ նորարարությամբ ու հնարամտությամբ, ձևի խիստ տրամաբանվածությամբ[1]։
Մահացել է 1995 թվականին Մոսկվայում: Թաղված է տեղի հայկական գերեզմանատանը[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пирумов Александр Иванович - Биография»։ www.biografija.ru։ Վերցված է 2018-02-06
- ↑ «Московские могилы. Пирумов А.И.»։ moscow-tombs.ru։ Վերցված է 2018-02-06
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |