Jump to content

Ալեքսանդր Վինոգրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վինոգրադով
Александр Виноградов
Ծնվել էօգոստոսի 9 (21), 1895[1]
Q21342475?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1975(1975-11-16)[1] (80 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս, երկրաքիմիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[3], Commission for the Study of the Natural Productive Forces?[3], Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտ[4], Մոսկվայի պետական համալսարան[3], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1][5] և A. P. Vinogradov Institute of Geochemistry?[6]
Գործունեության ոլորտԵրկրաքիմիա
ԱնդամակցությունMoscow Society of Naturalists?[7], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Всесоюзное химическое общество имени Д. И. Менделеева?[7], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1], Պագուոշյան կոնֆերանսներ[7], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[7], Լեոպոլդինա[7], Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա[7], Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիա[7], Հունգարիայի գիտությունների ակադեմիա[7], Բուլղարիայի գիտությունների ակադեմիա[7], Լեհական գիտությունների ակադեմիա[7], Indian Academy of Sciences?[7], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկյան երկրաբանական ընկերություն[7] և Société géologique de France?[7]
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1924)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1925)[1]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1]
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՎլադիմիր Վերնադսկի
Եղել է գիտական ղեկավարValeri Barsukov?, Inessa Mineyeva?, Dmitry Mineyev?, Vladimir Khalkin? և Q28823139?
Պարգևներ
 Alexander Vinogradov Վիքիպահեստում

Ալեքսանդր Պավլովիչ Վինոգրադով (ռուս.՝ Александр Павлович Виноградов, օգոստոսի 9 (21), 1895[1], Q21342475?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1975(1975-11-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային երկրաքիմիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թվական), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1949, 1975 թվականներ)։

Ավարտել է Ռազմա–բժշկական ակադեմիան և Լենինգրադի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1924 թվական)։ Եղել է Վերնադսկու աշակերտը և մերձավոր աշխատակիցը։ ԽՍՀՄ ԳԱ Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի տնօրեն (1947 թվականից), Մոսկվայի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ (1953 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1967 թվականից)։ Վինոգրադովի հետազոտություններն ունեն լայն ընդգրկում՝ կենսաերկրաքիմիայից մինչև տիեզերաքիմիա։ Ուսումնասիրել է օրգանիզմների քիմիական կազմի փոփոխությունները, գիտության մեջ է մտցրել կենսաերկրաքիմիայի պրովինցիաներ հասկացությունը։ Երկրաքիմիայի բնագավառում առաջ է քաշել երկրաբանական պրոցեսների ֆիզիկաքիմիայի տեսության ստեղծման գաղափարը։ Մշակել է Երկրի քիմիական զարգացմանը, իզոտոպների երկրաքիմիային վերաբերող և մի շարք այլ հարցեր։ ԽՍՀՄ գիտության մեջ ստեղծել է իզոտոպների երկրաքիմիա գիտական ուղղությունը։ Նրա ղեկավարությամբ է կատարվել Լուսնից «Լուսին—Т6» ապարատով երկիր բերված բնահողի նմուշի ուսումնասիրությունը։ Կատարել է ռադիոքիմիական հետազոտություններ և անմիջականորեն մասնակցել ատոմային արդյունաբերության ստեղծմանը։ Վինոգրադովը միջազգային Պագուոշյան կոնֆերանսների անդամ էր, մի շարք արտասահմանյան ԳԱ-ների անդամ, ամերիկյան և ֆրանսիական երկրաբանական ընկերությունների պատվավոր անդամ, երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ։ Լենինի անվան մրցանակ (1934 թվական), ԽՍՀՄ 3 պետական և լենինյան մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վինոգրադով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 456
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мелуа А. И. Академия наук. Биографии. 1724—2019, Academy of Sciences. Biographies. 1724—2019 (ռուս.)СПб.: Гуманистика. — Т. 4. — С. 171.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Мелуа А. И. Академия наук. Биографии. 1724—2019, Academy of Sciences. Biographies. 1724—2019 (ռուս.)СПб.: Гуманистика. — Т. 4. — С. 174.
  3. 3,0 3,1 3,2 Мелуа А. И. Академия наук. Биографии. 1724—2019, Academy of Sciences. Biographies. 1724—2019 (ռուս.)СПб.: Гуманистика. — Т. 4. — С. 172.
  4. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 114. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  5. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 656. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  6. A. P. Vinogradov Institute of Geochemistry — 1957. — Vol. 4. — P. 173.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 Мелуа А. И. Академия наук. Биографии. 1724—2019, Academy of Sciences. Biographies. 1724—2019 (ռուս.)СПб.: Гуманистика. — Т. 4. — С. 173.
  8. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 474. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1