Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ (2011)[1], Yorktown High School? (2007) և Բոստոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ, community organizer, Բարմեն, մատուցող, հրատարակիչ և educational strategist
Դավանանք կաթոլիկություն[2]
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][3] (34 տարեկան)
Ծննդավայր Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ ocasio-cortez.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես (անգլ.՝ Alexandria Ocasio-Cortez, հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ և հասարակական ակտիվիստ, 2019 թվականից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Ժողովրդավարական կուսակցության անդամ է և ժողովրդավարական սոցիալիզմի կողմնակից;

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի բնակիչ Սերխիո Օկասիոյի դուստրը։ Մայրը հավաքարար էր աշխատում[5]։ Ալեքսանդրիան ծնվել է Պարկչեստերում, Բորո Բրոնքսում՝ Նյու Յորք քաղաքի հինգ բորոներից մեկում։ Երբ նա դարձել է 5 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Վեստչեստեր շրջանի Յորքթաուն Հայթս քաղաք։ 2007 թվականին ավարտել է դպրոցը։

2011 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը՝ միջազգային հարաբերությունների և տնտեսության գծով բակալավրի աստիճանով[6]։ Ընտրվել է լատինաամերիկյան համալսարանի ուսանողների կազմակերպության նախագահ, ստաժավորման ժամանակ երեք ամիս անցկացրել է Աֆրիկայում։ Ուսանողական տարիներին կորցրել է հորը, որը մահացել է քաղցկեղից, և բախվել ֆինանսական դժվարությունների։ Կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի Պարկչեստեր և գումար է վաստակել, աշխատելով որպես մատուցողուհի և բարմենուհի[7]։ Աշխատել է երկու հերթափոխով՝ օրական 18 ժամ։

Նա կրթության հարցերով զբաղվել է National Hispanic Institute ոչ առևտրային կազմակերպությունում[8]։ Հիմնադրել է Brook Avenue Press հրատարակչությունը, որը մասնագիտացած է մանկական գունագեղ գրականության մեջ։ 2016 թվականին մասնակցել է Միչիգանում Dakota Access նավթատարի շինարարության դեմ բողոքի ակցիաներին։ Նախկինում աշխատել է սենատոր Էդվարդ Քենեդիի աշխատակազմում, 2016 թվականին զբաղվել է Բերնի Սանդերսի ընտրարշավի կազմակերպմամբ դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկասիո-Կորտեսը 2017 թվականի դեկտեմբերի 10-ին հարցազրույց է տալիս Ջուլիա Քամինգին՝ Anger Can Be Power (Զայրույթը կարող է ուժ լինել) նախագծի շրջանակներում

2018 թվականի հունիսի 26-ին սենսացիոն հաղթանակ է տարել Նյու Յորքի 14-րդ ընտրատարածքում դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերին կայանալիք ընտրություններում պաշտոնական թեկնածու։ Օկասիո-Կորտեսը ստացել է ձայների 57,5 %-ը, թեև նրա մրցակիցը եղել է փորձառու քաղաքական գործիչ, այդ պատգամավորական մանդատի բազմամյա սեփականատեր Ջոզեֆ Քրոուլին[9][10]։

Հարցազրույցում իր հաջողությունը բացատրել է այն հանգամանքով, որ իր շրջանի բնակիչների 70 %-ը սպիտակամորթ չէ, բայց երբեք Կոնգրեսում ներկայացուցիչ չի ունեցել իր սեփական միջավայրից (բացի այդ, շրջանի բնակչության 50 %-ը ներգաղթյալներ են)[11]։

Նախնական ընտրությունների ելքը հատկապես անսպասելի էր՝ Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախ թևին Օկասիո-Կորտեսի պատկանելության պատճառով[12]։

Օկասիո-Կորտեսը այնուհետև ուղևորվել է ճանապարհորդելու ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, այլ թեկնածուների աջակցության արշավով, որոնք կիսում են նրա համոզմունքը բոլորի համար բժշկական ապահովագրության անհրաժեշտության, կենսապահովման ցածր մակարդակի բարձրացման, անվճար բարձրագույն կրթության և քրեական արդարադատության և ներգաղթի համակարգի համապարփակ բարեփոխումների մասին։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Օկասիո-Կորտեսը հաղթել է Նյու Յորքի 14-րդ ընտրատարածքի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ ստանալով ընտրողների 78 %-ի աջակցությունը։ Նրա հիմնական մրցակիցը հանրապետական Էնթոնի Պապպասն էր, որն իր 14-ամյա ամուսնալուծության դատական գործընթացի տպավորության տակ նախընտրական արշավի առանցքը դարձրեց քաղաքացիներին դատավորների դեմ հայց ներկայացնելու իրավունք տրամադրելու պահանջը (նրա պարտությունը կանխատեսվում էր սոցիոլոգիական հարցումներում 99,9 % հավանականությամբ)։ 29 տարեկանում Օկասիո-Կորտեսը դարձել է ամենաերիտասարդ կինը, որը երբևէ ընտրվել է ԱՄՆ Կոնգրես[13]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական մեծ արձագանք է ստացել 2019 թվականի հունվարի 22-ին Նյու Յորքում Մարտին Լյութեր Քինգի հիշատակի համաժողովում Օկասիո-Կորտեսի արած հայտարարությունը։ Լրագրող Տա-Նեհասի Քոութսը հարցրել է նրան, թե արդյոք կարելի է բարոյական համարել միլիարդատերերի գոյությունը թույլատրող աշխարհը և ստացել է վճռական պատասխան՝ «ոչ»։ Բայց հետո Օկասիո-Կորտեսը հավելել է, որ դա չի վերաբերվում կոնկրետ մարդկանց, ինչպիսիք են Բիլ Գեյթսը կամ Ուորեն Բաֆեթը[14]։

2019 թվականի հոկտեմբերի 16-ին Բեռնի Սանդերսին աջակցել է որպես դեմոկրատներից փրայմերիզների մասնակից[15]։

2020 թվականի հունիսի 23-ին Նյու Յորքի 14-րդ օկրուգում հաղթել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության փրայմերիզ Միշել Կարուզո-Կաբրերան, որին հովանավորել են Blackstone Group-ի ղեկավար, միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը և Goldman Sachs-ի գլխավոր տնօրեն Դևիդ Սոլոմոնը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://awpc.cattcenter.iastate.edu/directory/alexandria-ocasio-cortez/
  2. https://www.americamagazine.org/politics-society/2018/06/27/alexandria-ocasio-cortez-her-catholic-faith-and-urgency-criminal
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. BBC 100 Women 2019: Who is on the list this year?BBC News, 2019.
  5. 5,0 5,1 Keith Griffith (2018 թ․ հուլիսի 1). «'Girl from the Bronx' Alexandria Ocasio-Cortez, who beat high-ranking Democrat Joe Crowley, faces questions over her 'working class' background after it's revealed she grew up in a wealthy suburb north of New York City» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Harriet Alexander (2020 թ․ հոկտեմբերի 27). «'She did go to college, right?' Donald Trump mocks Alexandria Ocasio-Cortez at Pennsylvania rally over the cost of her environmental proposals» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Kevin Fasick, Georgett Roberts and Ruth Brown (2018 թ․ հունիսի 27). «Meet the woman behind the year's biggest political upset» (անգլերեն). New York Post. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Michelle Ewing (2018 թ․ հունիսի 27). «Who is Alexandria Ocasio-Cortez, Democratic Socialist who beat Rep. Joe Crowley in NY primary?» (անգլերեն). AJC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «New York Primary Election Results» (անգլերեն). The New York Times. 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Желтов М. В. (2018 թ․ հոկտեմբերի 8). ««Праймериз в большом городе»». ИнтерИзбирком. Информационно-аналитический портал о выборах в мире. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Abigail Hess (2018 թ․ հունիսի 27). «Meet Alexandria Ocasio-Cortez, the 28-year-old poised to become the youngest woman in Congress» (անգլերեն). CNBC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  12. David Remnick (2018 թ․ հուլիսի 23). «Alexandria Ocasio-Cortez's Historic Win and the Future of the Democratic Party» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Abigail Hess (2018 թ․ նոյեմբերի 7). «29-year-old Alexandria Ocasio-Cortez makes history as the youngest woman ever elected to Congress» (անգլերեն). CNBC. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. Bradford Betz (2019 թ․ հունվարի 22). «Ocasio-Cortez agrees that a world that allows for billionaires is immoral» (անգլերեն). Fox News. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  15. «8 Key Moments That Helped Define Bernie Sanders' Presidential Runs». NPR. 2020 թ․ ապրիլի 9.
  16. Самая молодая конгрессвумен США дала отпор миллиардерам-инвесторам. lenta.ru (25 июня 2020)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես» հոդվածին։