Ալեքսանդրե Աբաշելի
Ալեքսանդրե Աբաշելի վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ ალექსანდრე ჩოჩია |
Ծնվել է | օգոստոսի 27, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Աբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 1954[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Գրական անուն | Александр Виссарионович Абашели |
Մասնագիտություն | բանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q25542690? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ալեքսանդրե Աբաշելի Վիքիդարանում | |
Alexander Abasheli Վիքիպահեստում |
Ալեքսանդրե Աբաշելի (վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი, իրական անունը՝ Իսահակ Չոչիա, օգոստոսի 27, 1884[1][2][3], Աբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1954[1][2][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է օգոստոսի 15 (27)-ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում չքավոր գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի երկամյա դպրոցում, Քութայիսի քաղաքային ուսումնարանում, ապա դասախոսություններ լսել Մոսկվայի ժողովրդական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ 1905-1907 թվականների հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ 1908 թվականին վերադարձել է Թբիլիսի, աշխատել «Կավկազ» և «Նովայա ռեչ» թերթերի խմբագրություններում։ Այդ թերթերում էլ տպագրել է իր առաջին ոտանավորները (ռուսերեն)։ 1910-ից սկսել է աշխատակցել վրացական մամուլին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտեմբերի 29-ին, Թբիլիսիում։
Գրիգոլ Աբաշիձեի հետ գրել է ՎԽՍՀ հիմնի տեքստը[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 колектив авторів Енциклопедія сучасної України (укр.) — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
- ↑ Վրացական պոեզիա. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 415.
- ↑ Սրտի ձայներ. Երևան-Թբիլիս: «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո». 1970. էջ 10.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ბენაშვილი დ., კრიტიკული ნარკვევები XX ს. ქართულ ლიტერატურაზე, ტ. 1, 1967;
- რადიანი შ., XX საუკუნის ქართული ლიტერატურა, თბ., 1959;
- ჭილაია ს., XX საუკუნის ქართული მწერლობა, ტ. 2, თბ., 1959
- ჭილაია ს., ქსე, ტ. 1, გვ. 17, თბ., 1975
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրե Աբաշելի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրե Աբաշելի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։ |
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1954 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով