Ալբերտ Հարիս
Ալբերտ Հարիս | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Aaron Hekelman |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1911 Վարշավա, Ռուսական կայսրություն |
Երկիր | Լեհաստան և ԱՄՆ |
Մահացել է | 1974[1][2] ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երգիչ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Ալբերտ Հարիս (Արոն Հեքելման) (լեհ.՝ Albert Harris, նոյեմբերի 28, 1911, Վարշավա, Ռուսական կայսրություն - 1974[1][2], ԱՄՆ), լեհ երգահան և երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1911 թվականին նոյեմբերի 28-ին, Վարշավայում՝ Կոպել Հեքելմանի ընտանիքում, ով առևտրով զբաղվող հրեա էր։
Դաստիարակվել է լեհ–հրեական փոքրամասնության միջավայրում, ավարտել է հրեական «Ասկոլա» գիմնազիան (ուսուցումն անցկացվում էր միայն լեհերենով)։ Հասունության ատեստատ ստանալուց հետո, առաջին անգամ որպես կուպլետիստ, ձայնագրվել է «Lonora Electro» ձայնագրման ոչ մեծ ֆաբրիկայում։
Հարիսը երգեցողության դասերի է գնացել, հիանալի դաշնամուր է նվագել, կոմպոզիցիա է ուսումնասիրել և այդպիսով հնարավորություն է ստացել ձայնագրվելու ավելի հայտնի ընկերություններում։ 1933 թվականին նա ձայնագրվել է «Cristal Electro» ձայնագրման ստուդիայում, որի հետ համագործակցությունը շարունակվել է երեք տարի։ Իր ձայնագրությունները նա արել է Ալբերտ Լիֆֆ և Ալբերտ Հոլմ կեղծանուններով։ Վերջին կեղծանվամբ սկսել է ստորագրել իր երգերը, որոնք սկսել է գրել 1934 թվականից։
Կարիերայի գագաթնակետին երգիչը հասել է 1936-1939 թվականներին, երբ նա կարող էր պայմանագիր կնքել Լեհաստանի լավագույն ձայնագրման ստուդիայի՝ վարշավական «Օդեոնի» հետ։ Հենց այդ ժամանակ նա վերցնում է իր երրորդ՝ առավել հայտնի Ալբերտ Հարիս կեղծանունը, որը հետագայում դարձել է նրա նոր ազգանունը, որով հորինել և կատարել է երգեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Հարիսը տեղափոխվել է Բելաստոկ (բանակ չի զորակոչվել առողջական խնդիրների պատճառով)։ 1940 թվականին երգիչը տեղափոխվել է Լվով։ Այնտեղ նա սկսում է ելույթ ունենալ Հենրիկ Վարսի նվագախմբի հետ[3], որն այդ ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Վարսի խմբի առաջին շրջագայությունը Խորհրդային Միությունում սկսվում է 1940 թվականին, Օդեսայից։ Շրջագայությունը շարունակվում է Լենինգրադում, Կիևում, Մոսկվայում, Խարկովում, Վորոնեժում։ Երբ Լվովը շրջափակված էր գերմանացիների կողմից, Հարիսն ապրում էր Ռուսաստանի խորքերում, և այդ շրջանում նրա կյանքի մասին տեղեկությունները շատ քիչ են։ Հայտնի է միայն այն, որ 1944 թվականին Լեհաստանի հայրենասերների միության պատվերով նա իր եղբոր՝ Մեչիսլավի հետ միասին ձայնագրել է մի քանի քարոզչական սկավառակ` Էդդի Ռոզների նվագախմբի նվագակցությամբ։ Այդ ձայնագրությունները եթեր էին հաղորդվում Լյուբլինում, «Մեղվիկ» (ռուս.՝ Пчелка) ռադիոկայանով։
Պատերազմից հետո Ալբերտ Հարիսը շարունակում է արվեստագետի, նախ և առաջ` կոմպոզիտորի գործունեությունը։ Նա ավելի քիչ էր ձայնապնակներ ձայնագրում և մենահամերգներ ունենում։ 1950 թվականին հայտնվում է Ստոկհոլմում, հետո լքում է Շվեդիան` տեղափոխվելով նախ Վենեսուելա, այնուհետև` ԱՄՆ։ Մահացել է 1974 թվականին, ԱՄՆ–ում, անհայտնության մեջ։ Մահվան և գերեզմանի ստույգ վայրը հայտնի չէ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդդի Ռոզների նվագախմբում Հարիսն ընկերանում է երաժիշտ Յուրի Ցեյտլինի հետ, ով տեքստեր է գրում Հարիսի որոշ երաժշտությունների համար։ Ցեյտլինը իր «Մեծ փողահար Էդդի Ռոզների թռիչքներն ու անկումները» գրքում այսպես է գրել Ալբերտ Հարիսի մասին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гаррис Альберт (композитор)
- «На полянке». Музыка: Альберт Гаррис Слова: Юрий Цейтлин
- АЛЬБЕРТ ГАРРИС — К столетию со дня рождения (1911—1974)
- Ady Rosner’s Orchestra, Voc. Albert Harris — Piosenka o mojej…
|