Ալբերտո Սպենսեր
Ալբերտո Սպենսեր իսպ.՝ Alberto Spencer | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1937[1][2] | ||
| Ծննդավայր | Ancón, Պանամա, Պանամա նահանգ, Պանամա կամ Milagro, Santa Elena Canton, Santa Elena Province, Էկվադոր | ||
| Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 3, 2006[3] (68 տարեկան) | ||
| Մահվան վայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ալբերտո Պեդրո Սպենսեր Հերերա (իսպ.՝ Alberto Pedro Spencer Herrera, դեկտեմբերի 6, 1937[1][2], Ancón, Պանամա, Պանամա նահանգ, Պանամա և Milagro, Santa Elena Canton, Santa Elena Province, Էկվադոր - նոյեմբերի 3, 2006[3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), էկվադորցի և ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող. 20-րդ դարի էկվադորցի մեծագույն ֆուտբոլիստ[4]։ Նա իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Պենյարոլ» ակումբում։ Նա առավել հայտնի է Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարում՝ Լիբերտադորեսի գավաթում, ամենաշատ գոլերի հեղինակ դառնալու համար (54 գոլ)։ Սպենսերը նվաճել է Լիբերտադորեսի 3 գավաթ, միջմայրցամաքային 2 գավաթ, իսկ 7 անգամ դարձել Ուրուգվայի չեմպիոն։ Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր լրագրողները Սպենսերին դասում են բոլոր ժամանակների հարավամերիկյան լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ Պելեի, Գարինչայի, Դի Ստեֆանոյի և Դիեգո Մարադոնայի հետ միասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտոյի հայրը Ճամայկայից է, որը բացատրում է նրա ազգանունը, իսկ մայրը էկվադորցի է։
Սպենսերն իր կարիերան սկսել է 1953 թվականին Գուայաքիլի Էվերեստ ակումբում։ 2 տարի անց նա արդեն հանդես էր գալիս հիմնական թիմում։ 1959 թվականին նա հրավեր է ստացել Էկվադորի ազգային հավաքական, որտեղ խաղացել է մինչև իր կարիերայի ավարտը, ընդմիջումով 1962-1964 թվականներին, երբ հանդես է եկել Ուրուգվայի հավաքականում։ Սպենսերը եղել է առաջինը ով խփել է առաջին գոլը Ուեմբլի մարզադաշտում որպես և՛ էկվադորցի և՛ ուրուգվայցի ֆուտբոլիստ։ Ուռուգվայի հավաքականի կազմում խաղում նա խձել է այդ գոլը Անգլիայի հետ ընկերական խաղում։ Սակայն ֆուտբոլում ազգային պատկանելության կանոնների խստացումից հետո, Սպենսերը ստիպված եղավ կրկին խաղալ Էկվադորի հավաքականի կազմում։ Քանի որ Էկվադորում ֆուտբոլի մակարդակը 1960-ականներին Հարավային Ամերիկայի ամենացածրերից էր, էկվադորցի հանճարը երբեք չի խաղացել աշխարհի առաջնությունում։ Ժամանակակից իրավիճակն այլ է՝ Էկվադորի ազգային հավաքականը հասել է 2006 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, ինչին ականատես է եղել ինքը՝ Սպենսերը;
Ընդհանուր առմամբ Սպենսերն իր կարիերայի ընթացքում խփել է 451 գոլ (առանց ընկերական խաղերի, որոնց թիվը ներառյալ նրա գոլերի թիվը գերազանցում է 500-ը)։
1975-1976 թվականներին Սպենսերը մարզել է էկվադորի «Էմելեքը»[4]։
1982 թվականին Ալբերտո Սպենսերը նշանակվել է Էկվադորի հյուպատոս Ուրուգվայում, որտեղ վերջինս մնացել է ապրելու։
Սպենսերի բացակայությունը Պելեի և ՖԻՖԱ-ի հրապարակած FIFA 100 ցուցակում մեծ վրդովմունք է առաջացրել երկրպագուների շրջանում[5]։
Ալբերտո Սպենսերը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 3-ին Քլիվլենդում, երբ ծրագրված ուղևորություն էր կատարում ԱՄՆ՝ սրտաբանական կլինիկայում հետազոտվելու համար, սրտի կաթվածից։ Նա թղված է Մոնտեվիդեոյում։
Հետագայում Մոդելոյի Գուայակիլ քաղաքի մարզադաշտը կոչվել է Ալբերտո Սպենսերի անունով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի չեմպիոն (7)՝ 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968 թթ.
- Լիբերտադորեսի գավաթի հաղթող (3)։ 1960, 1961, 1966 թթ.
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (2)։ 1961, 1966
- Միջմայրցամաքային սուպերգավաթի հաղթող. 1969 (Հարավային Ամերիկա)
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկու (4)՝ 1961, 1962, 1967, 1968 թթ.
- Կոպա Լիբերտադորեսի լավագույն ռմբարկու (2)՝ 1960, 1962[6]
- Կոպա Լիբերտադորեսի պատմության լավագույն ռմբարկու՝ 54 տարեկան
- Պենյարոլի լավագույն ռմբարկուն Copa Libertadores-ում. 48 գոլ
Կատարողական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | ԼԳ | Այլ[6] | Ընդամենը | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Պենյարոլ | 1959 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
| 1960 | 16 | 10 | 7 | 7 | 2 | 1 | 25 | 18 | |
| 1961 | 18 | 18 | 4 | 3 | 3 | 2 | 25 | 23 | |
| 1962 | 18 | 16 | 6 | 6 | 0 | 0 | 24 | 22 | |
| 1963 | 15 | 9 | 4 | 5 | 0 | 0 | 19 | 14 | |
| 1964 | 6 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 6 | |
| 1965 | 17 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 12 | |
| 1966 | 16 | 6 | 12 | 6 | 2 | 3 | 30 | 15 | |
| 1967 | 14 | 11 | 3 | 2 | 0 | 0 | 17 | 13 | |
| 1968 | 11 | 8 | 14 | 10 | 4 | 1 | 29 | 19 | |
| 1969 | 14 | 5 | 10 | 2 | 6 | 3 | 30 | 10 | |
| 1970 | 20 | 12 | 10 | 7 | 0 | 0 | 30 | 19 | |
| Ընդամենը | 166 | 113 | 70 | 48 | 17 | 10 | 253 | 171 | |
| Բարսելոնա | 1971 | 18 | 13 | 11 | 5 | 0 | 0 | 29 | 18 |
| 1972 | 2 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 9 | 1 | |
| Ընդամենը | 20 | 13 | 18 | 6 | 0 | 0 | 38 | 19 | |
| Ընդհանուր կարիերա | 186 | 126 | 88 | 54 | 17 | 10 | 291 | 190 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 http://www.iht.com/articles/ap/2006/11/03/america/LA_GEN_Uruguay_Obit_Spencer.php
- 1 2 Emelec | Emelec — Azul y Plomo — El portal oficial de los hinchas Emelecistas Արխիվացված 31 օգոստոսի 2015 թվականին.
- ↑ «Hinchas quieren que Alberto Spencer esté en lista que hizo Pelé» (իսպաներեն). eluniverso.com. 2004 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- 1 2 Межконтинентальный кубок, Суперкубок межконтинентальных чемпионов.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте КОНМЕБОЛ
- Некролог на русскоязычном сайте о футболе Уругвая
- Видео
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Նոյեմբերի 3 մահեր
- 2006 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստներ
- Էկվադորի քաղաքական գործիչներ
- Էկվադորցի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պենյարոլի ֆուտբոլիստներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով