Ալարիք I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալարիք I
Ծնվել է՝ոչ վաղ քան 365 և ոչ ուշ քան 370
ԾննդավայրPeuce Island, Ռումինիա[1]
Մահացել է՝դեկտեմբեր 410[1]
Վախճանի վայրԿոզենցա, Արևմտյան Հռոմեական կայսրություն[1]
Busento[1]
ՏոհմBalti dynasty?[1]
գերիշխան և զորավար
ՀայրAthanaric?[1]
Մայրանհայտ
ԵրեխաներPelagia?
ՀավատքVisigothic arianism?[2]

Ալարիք I (Alaricus, Alarich) (մոտ 370–410), վեստ գոթերի թագավոր (395-ից)։ Արշավել է Թրակիա, գրավել Աթենքը, ավերել Կորնթոսը, Արգոսը, Սպարտան։ Հռոմի Արկադիոս կայսրը Ալարիք I-ի հետ հաշտություն կնքեց, նրան շնորհեց բանակի մագիստրոսի տիտղոս և նշանակեց Իլլիրիայի կուսակալ (396401-ին Ալարիք I-ը ապստամբեց և ներխուժեց Իտալիա, բայց պարտվեց։ 410օգոստոսի 24-ին գրավեց Հռոմը, կողոպտեց ու ավերեց այն։ Դա «հավերժական քաղաքի» առաջին գրավումն էր, որը դարձավ բարբարոսներից Արևմտյան Հռոմեական կայսրության նվաճման սկիզբը և մեծ տպավորություն գործեց ժամանակակիցների վրա։ Ալարիք I-ը մահացել է Հարավային Իտալիայում՝ դեպի Սիցիլիա և Աֆրիկա արշավանքի պատրաստվելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. Jones A. H. M., Morris J., Martindale J. R. Alaricus 1 // Prosopography of the Later Roman Empire — 1971. — Vol. 2. — P. 43—48.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143