Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
322 Alaverdi Usine.JPG

Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ, արդյունաբերական ձեռնարկություն Հայաստանի Ալավերդի քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1957 թվականին՝ Ալավարդու պղնձաձուլական (հիմնադրված 1770 թվականին) և քիմիական գործարանների միացմամբ: Օգտագործում է Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներից, Ախթալայից, Շամլուղից, Ղափանից և մի շարք այլ վայրերից ստացվող հումքը: Արտադրում է պղինձ (ավարտուն ցիկլով՝ սև, անոդային, կաթոդային, վայերբարսային), ծծմբաթթու, պղնձարջասպ: 1959-1965 թվականներին կոմբինատը վերակառուցելու համար ներդրվել է մոտ 30մլն. ռուբլի: 1959 թվականի համեմատությամբ 1969 թվականին կոմբինատի համախառն արտադրանքն ավելացել է շուրջ 3,5 անգամ: Պղնձարջասպի արտադրությամբ երկրում գրավում է առաջնակարգ տեղ: Պղնձարջասպն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ Բուլղարիա, Լեհաստան, Կուբա, Հարավսլավիա, Շվեդիա, Ճապոնիա, Հնդկաստան, Թուրքիա և այլն:Պղնձի արտադրության իր ավարտուն ցիկլով կոմբինատը ԽՍՀՄ գունավոր մետաղաձուլության խոշոր ձեռնարկություններից է:

1997-ին, կոմբինատը օտարվեց՝ դառնալով «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ի պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականությունը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png