Աիոլի
![]() | |
կատալոնական խոհանոց, Occitan cuisine? և միջերկրական խոհանոց | |
Տեսակ | համեմունք |
Ենթատեսակ | Էմուլսիա և garlic sauce? |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | ձիթայուղ |
![]() |
Աիոլի (ֆր.՝ aïoli, կամ all i oli, որը նշանակում է «սխտոր-և-ձիթապտղի յուղ») սոուս է, որը պատրաստվում է սխտորից և ձիթապտղի յուղից, որը շատ տարածված է Միջերկրական ծովի հյուսիսային ափին՝ Իսպանիայից մինչև Իտալիա։ Տարբեր տարբերակներում սոուսին կարելի է ավելացնել նաև ձու (կամ միայն դեղնուց, կամ միայն սպիտակուց), կիտրոնի հյութ և ջուր։ Սոուսին ավելացնում են նաև մանանեխ, իսկ Կատալոնիայում՝ տանձ։ Միջերկրական խոհանոցում նաոլին ավանդաբար մատուցում են ծովամթերքի, ձկան ապուրների, տապակած հավով և կրուտոններով։ Կատալոնական խոհանոցում այոլին օգտագործում են խորոված գառան և բանջարեղենի, ինչպես նաև պաելայի հետ միասին։ Մալթայում լոլիկը կամ թխվածքաբլիթի փշրանքները ավելացնում են այոլիի դասական բաղադրությանը։ Սովորաբար մատուցվում է սենյակային ջերմաստիճանում։ Պրովանսում aioli-ն (կամ ավելի պաշտոնական՝ Le Grand Aïoli) պատրաստի ուտեստ է, որը բաղկացած է խաշած բանջարեղենից (սովորաբար գազար, կարտոֆիլ և լոբի), խաշած ձուկ (թարմ կամ թրջած աղած ձողաձուկ) և եփած ձու, որը մատուցվում է աիոլի սոուսով[1]։ Ֆրանսիայում նաոլին մատուցում են ծովամթերքի տեսականի, խաշած ծովախեցգետին և ծովային խխունջներ։
Դասական աիոլին սխտորը հավանգի մեջ մանրացնելու և փոքր քանակությամբ ձիթապտղի յուղ ավելացնելու գործընթաց է, որի արդյունքում ստացվում է հարթ և շատ հարուստ սոուս[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Салаты на каждый день. — М.: Эксмо, 2015. — 16с. — С.14
- ↑ Соус айоли (салатная заправка). Астрология и кулинария. Астрология для гурманов, или Кулинарные рецепты для каждого знака зодиака. Сидни Омарр, Майк Рой. ISBN 5457034763, 9785457034761