Ազրա Աքըն
թուրքերեն՝ Azra Akın | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1981[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Ալմելո, Օվերեյսել, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և դերասանուհի |
| azraakin.com | |
Ազրա Աքըն (թուրքերեն՝ Azra Akın, դեկտեմբերի 8, 1981[1], Ալմելո, Օվերեյսել, Նիդերլանդներ), թուրք դերասանուհի, մոդել և պարուհի։ 2002 թվականին դարձել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազրան ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 8-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում՝ թուրքական ընտանիքում։ Նրա ծնողները՝ Նազըմը և Այդան Թուրքիայից Նիդերլանդներ են տեղափոխվել 1971 թվականին։ Ազրան ունի Դորուք անունով փոքր քույր[2]։ 1998 թվականին՝ 17 տարեկանում, Ազրան դարձել է Թուրքիայի էլիտար ցուցադրությունների մասնակից։ Մասնակցել է Նիսում տեղի ունեցած ցուցադրություններին և դարձել եզրափակչի 15 մասնակիցներից մեկը։ Այնուհետև կարիերան շարունակել է Գերմանիայում՝ աշխատելով «Otto GmbH» ընկերության համար[2]։
2002 թվականին Ազրան հաղթել է «Միսս Թուրքիա» մրցույթը, որի արդյունքում հնարավորություն ունեցավ մասնակցելու «Միսս աշխարհ 2002» գեղեցկության մրցույթին, որտեղ գրավեց առաջին հորիզոնականը[3][4]։ Որպես պարգև ստացել է թագը և 156 000 ԱՄՆ դոլար։ Մրցանակը հանձնել է մրցույթի 2001 թվականի հաղթող Ագբանի Դարեգոն[5][6]։ 2003 թվականին՝ որպես Միսս աշխարհ մրցույթի հաղթող այցելել է Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ԱՄՆ, Նոր Զելանդիա, Իռլանդիա, Ճամայկա, Ավստրալիա, Չինաստան և այլ երկրներ[7]։ Եղել է մի շարք բարեգործական ակցիաների պաշտոնական դեմք[8] Ее рост - 176 см.[7]:
2003 թվականին հաղթել է բրիտանական «The Games» մրցույթում[9][10]։ 2004 թվականին Ազրան եղել է Եվրատեսիլ 2004 երգի մրցույթի պաշտոնական դեմքը՝ նկարահանվելով երկրների հոլովակներում[7]։ 2004 թվականին նկարահանվել է թուրք հայտնի երգիչ Մուստաֆա Սանդալի «All My Life» տեսահոլովակում[11]։ 2010 թվականին Ազրան հաղթել է թուրքական «Yok Boyle Dans» (հայերեն՝ Պարեր աստղերի հետ ) մրցույթը։ 2013 թվականին եղել է «Միսս աշխարհ 2013» մրցույթի ժյուրիի անդամ[8]։ Տիրապետում է թուրքերեն, հոլանդերեն և անգլերեն լեզուներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Sabah News. «Birinci olmak beni değiştirmedi». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Star Gazete. «Star'la star oldular». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Hello Magazine. «Turkey's Azra Akin wins Miss World». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ The Turkish Times. «Miss Turkey Wins Miss World Competition». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ BBC (2002 թ․ դեկտեմբերի 7). «Miss Turkey Wins Miss World». BBC News. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- 1 2 3 «Азра Акын турецкая актриса». tvnovella.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- 1 2 «Красота по-турецки | Восточный экспресс». vostexpress.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ The Guardian (2003 թ․ օգոստոսի 1). «Channel 4 lets The Games begin». London. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ UK Game Shows. «The Games». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «MUSTİ, DÜNYA GÜZELİ AZRA İLE TOPKAPI SARAYINA KAPANACAK! - Magazinci.com» (թուրքերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite news}}: C1 control character in|title=at position 44 (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազրա Աքըն» հոդվածին։ |
| ||||||||||||||