Ազատ Համբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Համբարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1926[1] Սաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[2][1] |
Մահացել է | հուլիսի 16, 2003[3] (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն[2] |
Ալմա մատեր | Շիրակի պետական համալսարան[2] |
Կոչում | պրոֆեսոր[2][1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][1] (1966) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Ազատ Սարգսի Համբարյան (հունիսի 8, 1926[1], Սաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[2][1] - հուլիսի 16, 2003[3], Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Ազատ Համբարյանը գերազանցությամբ ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և աշխատանքի է ընդունվել նույն ինստիտուտում։ 1953 թվականին նա վարտել է ԽՍՀՄ ԳԱ Պատմության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան և նույն թվականին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը։ 1966 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ 1980 թվականին Ազատ Համբարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նոր դարի պատմության բաժինը։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատությունները վերաբերում են Արևմտյան Հայաստանի ագրարային հարաբերություններին, XIX դ և XX դ սկզբի ազգային-ազատագրական շարժումներին, արևմտահայության սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պատմությանը։
- Քրդերը Սովետական Հայաստանում, Երևան, 1957, 42 էջ։
- Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856–1914 թթ.), Երևան, 1965, 342 էջ։
- Երիտթուրքերի ազգային և հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում (1908–1914 թթ.), Երևան, 1979, 310 էջ։
- Հայաստանի սոցիալ–տնտեսական հարաբերությունների համառոտ պատմությունը (XIX դարի երկրորդ կես – XX դարի սկիզբ), Երևան, 1983, 172 էջ։
- Համբարյան Ազատ, Մուրադյան Դերենիկ, Սիմոնյան Արամ, Արևելյան Հայաստանի պրոլետարիատի պատմություն, Երևան, 1988, 300 էջ։
- Արևմտահայերի 1915 թ. կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը (պատմավավերագրություն), Երևան, 1990, 86 էջ։
- Հայ հասարակական–քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ), Երևան, 1990, 480 էջ։
- Արևելյան Հայաստանը 1916–1917 թվականների մարդահամարներում, կազմող՝ Ազատ Համբարյան, Երևան, 1992, 194 էջ։
- Համբարյան Ազատ, Ստեփանյան Ստեփան, Հայոց ցեղասպանությունը, Երևան, 1995, 69 էջ։
- Ջավախքի ժողովրդագրության պատմությունից, Երևան, 1998, 21 էջ։
- Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1898–1908 թթ.), Երևան, 1999, 477 էջ։
- Արևմտյան Հայաստանի տնտեսությունը (1856–1914 թթ.), Արմավիր, 2003, 336 է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ազատ Համբարյան», «Պատմաբանասիրական հանդես» Երևան, 2003, № 1, էջ 317-318։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 110)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Համբարյան» հոդվածին։ |
|