Աերոգել


Աերոգել (լատիներեն՝ aer — օդ և gelatus- սառեցված), իրենցից գել ներկայացնող նյութերի դաս, որում հեղուկ փուլն ամբողջովին խառնված է գազանմանին։ Այսպիսի նյութերն ունեն ռեկորդային ցածր խտություն և ցուցադրում են մի շարք եզակի հատկություններ. ամրություն, թափանցիկություն, ջերմակայունություն, չափազանց ցածր ջերմահաղորդականություն և այլն։ Տարածված են աերոգելերը սիլիցիումի երկօքսիդի, ալյումինի օքսիդի, ինչպես նաև քրոմի և անագի օքսիդների հիման վրա։ 1990-ականների սկզբին ստացվել են ածխածնի հիման վրա աերոգելի առաջին նմուշները։
Տեխնիկայի անվտանգության մեջ աերոգել են անվանում նաև պատերին, առաստաղին և սարքավորումների կառուցվածքային մասերին նստող փոշին[1]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աերոգելերը պատկանում են մեզոծակոտկեն նյութերի դասին, որոնցում խոռոչները գրավում են ծավալի 50%-ից ոչ պակաս, իսկ որպես կանոն 90—99%-ը, իսկ խտությունը կազմում է 1-150 կգ/մ3։ Կառուցվածքով աերոգելերն իրենցից ներկայացնում են 2-5 նմ չափերով նանոմասնիկների կլաստերներով և մինչև 100 նմ չափերով խոռոչներով միավորված ծառանման ցանց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աերոգելի գյուտի առաջնությունը տրվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սթոքտոնի Խաղաղօվկիանոսյան քոլեջի (College of the Pacific) քիմիկոս Սթիվեն Կիսթլերին (Steven Kistler), ով 1931 թվականին Nature ամսագրում հրապարակեց իր արդյունքները։
Կիսթլերը գելում հեղուկը փոխարինել է մեթանոլով, իսկ հետո ճնշման տակ տաքացրել է այն մինչև մեթանոլի կրիտիկական ջերմաստիճանը (240 °C): Մեթանոլը հեռանում է գելից, չփոքրացնելով նրա ծավալը, համապատասխանորեն, գելը «չորանում է», գրեթե չսեղմվելով։
Ներկայումս Հայաստանում այս նյութը դեռևս հասանելի չէ և դրանք դերևս թանկ են։ Ապագայում այն կօգտագործվի օդանավերի, մեքենաների (մեքենաշինության) և շենքեր-շինությունների (շինարարության) ջերմա-ձայնամեկուսացման և այլ ոլորտների համար։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոշափելով աերոգելերը հիշեցնում են թեթև, բայց ամուր փրփուր՝ նման փրփրապլաստին։ Ուժեղ լարվածությունից աերոգելը ճաքում է, բայց ընդհանուր առմամբ այն բավականին ամուր նյութ է. աերոգելի նմուշը կարող է դիմանալ սեփական քաշից 2000 անգամ ավել բեռնվածությանը։ Աերոգելերը, մասնավորապես՝ կվարցայինները, լավ ջերմամեկուսիչներ են։ Նրանք նաև շատ խոնավածուծ են։
Արտաքինից աերոգելերը կիսաթափանցիկ են։
Աերոգելերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենից տարածվածը կվարցային աերոգելերն են, պինդ մարմինների մեջ խտությամբ նրանք գերազանցում են միայն մետաղական մկրոցանցերին, որի խտությունը կարող է հասնել 0,9 կգ/մ3, ինչը 0,1-ով փոքր է աերոգելի խտության լավագույն ցուցանիշից՝ 1 կգ/մ3-ից։ Նորմալ պայմաններում օդային միջավայրում այդպիսի մետաղական միկրոցանցերի խտությունն ի հաշիվ միջցանցային օդի հավասար է 1,9 կգ/մ3։ Սա 500 անգամ փոքր է ջրի խտությունից և ընդամենը 1,5 անգամ մեծ օդի խտությունից։ Շնորհիվ չափազանց ցածր ջերմահաղորդականության (~0,017 Вт/(м·К)օդում մթնոլորտային ճնշմամբ)[2]՝ փոքր քան օդի ջերմահաղորդականությունը (0,024 Вт/(м·К)), այն օգտագործվում է շինարարության մեջ, որպես ջերմամեկուսիչ ր ջերմապահպանիչ նյութ։ Կվարցային աերոգելի հալման ջերմաստիճանը 1200 °C է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Общие сведения о взрыве и процессах горения
- ↑ «Thermal properties of Silica aerogels // Enviromental Technology Division of E.O. Lawrence Berkeley National Laboratory»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին։ Վերցված է 2016-11-27
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաճախ տրվող հարցեր աերոգելի մասին (անգլ.)
- Սիլիցիումային աերոգելի ջերմային հատկությունները Archived 2008-07-05 at the Wayback Machine. (անգլ.)
- Գիտական բլոգ, նվիրված աերոգելին (անգլ.)
- Теплопроводность, плотность, температура применения гибкой теплоизоляции на основе аэрогеля. Теплофизические свойства (ռուս.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աերոգել կատեգորիայում։ |