Հիպերլուփ
Հիպերլուփ | |
---|---|
![]() | |
![]() |
Հիպերլուփ (անգլ.՝ Hyperloop, թարգ.՝ «Հիպերհանգույց»), մարդատար և/կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ։ Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմերի կողմից՝ որպես բաց սկզբնական կոդով նախագիծ[1]։ Զգալիորեն հիմնվելով Ռոբերտ Գոդդարդի վակուումային գնացքի նախագծին, հիպերլուփը ունի հերմետիկ խողովակ կամ խողովակների համակարգ, որոնց միջով կատարվում է փոխադրությունը՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության, տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ։
2012[2] թվականին առաջին անգամ ներկայացված Իլոն Մասկի կոնցեպցիայի տարբերակը ներառում է ցածր ճնշման խողովակներ, որոնց մեջ հերմետիկ կապսուլաները շարժվում են գծային ինդուկցիայի շարժիչների (linear induction motor) և օդային կոմպրեսորի (air compressor) կողմից շարժվող օդային առանցքակալի (air bearing) վրա[3]։
2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի (անգլ.՝ Hyperloop Alpha) կոնցեպտերը, առաջարկելով և քննարկման ներկայացնելով Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջան ձգվող երթուղին, մոտավորապես կրկնելով Interstate 5 խճուղու ճանապարհը։ Առաջարկվող նախագծի մեջ է տեղակայված հիպերլուփի այնպիսի համակարգ, որը տեղափոխելու է ուղևորներին 560 կիլոմետրանոց (350 մղոն) երթուղով միջինը 970 կմ/ժամ (600 մղոն/ժամ) արագությամբ և 1200 կմ/ժամ (760 մղոն/ժամ) առավելագույն արագությամբ։ Ճանապարհի տևողությունը կազմելու է 35 րոպե, ինչը ավելի արագ է, քան ընթացիկ գնացքների կամ օդանավերի ճանապարհի ժամանակը։ Ներկայացված LA-SF երթուղու Ծախսերի նախահաշիվը ընդգրկվել է սպիտակ թղթի մեջ՝ Կաղապար:USD միայն ուղևորների համար տարբերակի, և Կաղապար:USD՝ ավելի լայն տարբերակի համար, որը տեղափոխելու է ուղևորների և մեքենաներ[1], չնայած ուղևորափոխադրումների որոշ մասնագետներ կասկածում են, որ համակարգը կարող է կառուցվել ներկայացված բյուջեի հիման վրա։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հիպերլուփի շինարարության, զարգացման և կառավարման գինը գերազանցելու է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար[4][5][6]։
Հիպերլուփի կոնցեպտը աներկմիտ բացվել (open-source hardwar) է Էլոն Մասկի և SpaceX-ի կողմից, իսկ այլոց առաջարկվել է օգտագործել և զարգացնել գաղափարը։
Այդ նպատակով հիմնվել է մի քանի ընկերություն և միջառարկայական ուսանողական խումբ՝ տեխնոլոգիայի վրա աշխատելու համար[7]։ Կապսուլայի դիզայնի մրցույթի անցկացման համար SpaceX-ը կառուցել է մոտավորապես 1,6 կմ (1 մղոն) երկարությամբ երթուղու թեստային հատվածի ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ՝ Հոթորն, Կալիֆոռնիա[8]։
Որոշ փորձագետներ թերահավատ են, ասելով, թե առաջարկված տարբերակներն անտեսում են իրական ծախսերը և տեխնոլոգիայի մշակման ռիսկերը, ավելացնելով, որ գաղափարը «լիովին ոչ պրակտիկ» է[9]։ Պնդումներ են եղել նաև այն բանի մասին, որ Հիպերլուփը կարող է ենթարկվել քայքայման՝ էլեկտրաէներգիայի անջատման կամ ահաբեկչական գրոհի դեպքում[9]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հիպերլուփ Վիքիպահեստում |
---|
- Tesla Motors: «Hyperloop Alpha»
- SpaceX: «Hyperloop Alpha»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին։ Վերցված է 2017-08-18
- «Europe's first Hyperloop test track pops up at TU Delft»։ newatlas.com (անգլերեն)։ Վերցված է հունիսի 6, 2017
- The Race to Create Elon Musk’s Hyperloop Heats Up, Wall Street Journal, 2015.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AlphaSpaceX
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Pando Monthly presents a fireside chat with Elon Musk»։ pando.com։ PandoDaily։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-16-ին։ Վերցված է հուլիսի 15, 2017
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝gm20130822
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝NYT-Bilton
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AJE
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝HuffPoAstronomical
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Hawkins Andrew J. (հունիսի 18, 2016)։ «Here are the Hyperloop pods competing in Elon Musk's big race later this year»։ The Verge։ Վերցված է հոկտեմբերի 19, 2016
- ↑ Etherington Darrell (սեպտեմբերի 2, 2016)։ «Here’s a first look at the SpaceX Hyperloop test track»։ TechCrunch
- ↑ 9,0 9,1 Wolverton Troy (օգոստոսի 13, 2013)։ «Wolverton: Elon Musk’s Hyperloop hype ignores practical problems»։ The Mercury News։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
Կաղապար:High-speed rail Կաղապար:Emerging technologies
|