Վակուումային ճեպընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վակուումային գնացքից)

Վակուումային ճեպընթաց (անգլ.՝ vactrain, «վակընթաց»), գերարագընթաց գնացքների առաջարկվող, դեռ չիրագործված կամ չփորձարկված նախագիծ։ Այս փոխադրամիջոցն իրենից ներկայացնում է մագնիսային ճեպընթաց (մագլև), որը երթևեկում է ամբողջովին կամ մասնակիորեն վակուումացված խողովակի կամ թունելի միջով։ Օդի դիմադրության բացակայությունը թույլ կտա քիչ էներգիա օգտագործելով շարժվել գերձայնային արագությամբ (ըատ հաշվարկների, 6․400–8․000 կմ/ժ կամ 2 կմ/վ)։

Գաղափարի կողմնակիցները առաջարկում եմ թունելային ուղիներ ստեղծել մայրցամաքների միջև։ Տնտեսականորեն այդ թունելային ուղիներն կարող են անցնել օվկիանոսների տակով․ այդ դեպքում կարող է օգտագործվել Երկրի ձգողության ուժը՝ արագություն ավելացնելու համար։ Նախատեսված արագության դեպքում վակուումային ճեպընթացը Լոնդոնից Նյու Յորք կհասնի ոչ ավել քան կես ժամում։ Այդպիսով այն կարող է փոխարինել ինքնաթիռին՝ որպես ամենաարագ հանրային փոխադրամիջոց։ Սակայն ներկա տեխնոլոգիաներով վակուումային թունելներ կառուցելը շատ թանկարժեք կլինի։ Որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվել են վերգետնյա, կիսավակուումային խողովակաշարեր։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]