Jump to content

Մոլեկուլային հավաքիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլեկուլային հավաքիչ կամ նանոհավաքիչ (նանո՝ 10−9 և անգլ.՝ assembler՝ հավաքիչ), նանոչափսերի մշակվող սարքավորում, որը կարող է առանձին ատոմներից և մոլեկուլներից հավաքել բարդ կառուցվածքներ դրանց մեջ ներմուծվող պլանի համաձայն։ Եզրը առաջին անգամ գործածել է Էրիկ Դրեքսլերը և այժմ այն լայնորեն կիրառվում է ֆանտաստիկայում նանոպանկ ոճում։ Առաջին աշխատանքները այդ ուղղությամբ կատարվել են դեռ 1986 թվականին, երբ IBM ընկերությունը սկանավորող թունելային մանրադիտակի օգնությամբ (որի չափսերը շատ հեռու են նանոմետրից) մետաղաթանթի վրա քսենոնի առանձին ատոմներով է շարել իր պատկերանիշը[1]։

Նանոհավաքիչը տվյալ պահին դեռ չստեղծված նանոգործարանի՝ առանձին ատոմներից օբյեկտների հավաքման համար նախատեսաված ավելի խոշոր սարքավորման մասնավոր դեպքն է։ Էրիկ Դրեքսլերի կարծիքով, նանոքավաքիչը կարելի է լինելու ծրագրավորել որպես ռեպլիկատոր՝ իր սեփական պատճենների արտադրման հնարավորություն ունեցող սարքավորում։ Նանոհավաքչից ավելի պարզ սարքավորում կարող է լինել ֆաբրիկատորը, որը հնարավորություն կունենա նանոկառուցվածքներ հավաքել արտաքին կառավարման ներքո։

2007 թվականից սկսած Ինժեներական և ֆիզիկական հետազոտությունների բրիտանական խորհուրդը ֆինանսավորում է ռիբոսոմներին նման մոլեկուլար հավաքիչների մշակման աշխատանքները։ Ակնհայտ է, որ մոլեկուլար հավաքիչները այդ սահմանափակ ըմբռնման մեջ հաստատ հնարավոր են։ ԱՄՆ մազգային մի քանի հետազոտական լաբորատորիաներում տեղակայված Բաթելի անվան ինստիտուտի կողմից գլխավորած տեխնոլոգիական ճանապարհային քարտեզի նախագիծը ատոմարտ ճշգրտությամբ հետազոտել է արտադրության տեխնոլոգիաների ոլորտը, ընդգրկելով ծրագրավորվող մոլեկուլար արտադրության մշակման և մոտակա, և հեռավոր հեռանկարները[2]։

Նանոգործարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանոգործարանը հիպոտեթիկ համակարգ է, որտեղ նանոմեքենաները (մուլեկուլային հավաֆիչները կամ ռոբոտացված մանիպուլատորները) կարող են մոլեկուլաներ կոմբինացնել, որի արդյունքում դետալները կստեղծեն ատոմար ճշգրտությամբ։ Նանոգործարանը կարող է կազմված լինել տարբեր չափսերի մասերից և ստեղծել մակրոսկոպիկ (տեսանելի) չափսերի ապրանքները ատոմար ճշգրտությամբ։

Եթե նանոգործարանները կառուցվեն, ապա դրանք կարող են լրջորեն խախտել[3] աշխարհի արդեն հաստատված տնտեսական համակարգի աշխատաքնը, բայց, չնայած, եթե նանոգործարանները հայտնվեն բոլոր մոտ, ապա կորուստները կլինեն նվազագույնը[4]։ Ընդ որում կարելի է սպասել նաև զգալի դրական փոփոխությունների։ Նման սարքավորումների ներուժը մանրամասն հետազոտված է Բրիտանական թագավորական ինժեներական ակադեմիայի կողմից, ում զեկույցը[5] հրապարակվել է 2004 թվականին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IBM-ի լաբորատորիաներում ատոմար հետազոտությունների ոլորտում բացահայտումների ժամանակագրությունը
  2. Արդյունավետ նանոհամակարգերի տեխնոլոգիական ճանապարհային քարտեզը Արխիվացված 2016-10-25 Wayback Machine(անգլ.)
  3. «Center for responsible nanotechnology՝ վտանգները». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Center for responsible nanotechnology՝ ձեռքբերումները». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Բրիտանական թագավորական ինժեներական ակադեմիայի զեկույցի տեքստը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.