Էկոլոգիական փակ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էկոլոգիական փակ համակարգ (ԷՓՀ) (անգլ.՝ Closed ecological system, CES), էկոլոգիական համակարգ, որը այդ համակարգից դուրս գտնվող արտաքին աշխարհի հետ չի իրականացնում որևէ նյութափոխանակություն: Այս հասկացությունը հաճախ օգտագործվում է փոքր արհեստական համակարգեր նկարագրելու համար: Նման համակարգեր է հետաքրքրական են գիտության տեսանկյունից և ըստ հնարավորին կարող են տիեզերական թռիչքների ժամանակ, տիեզերական կայանների վրա կամ տիեզերական բնակավայրերում կյանքի ապահովման համակարգ հանդիսանալ[1]:

Էկոլոգիական փակ համակարգում մեկ կենսաբանական տեսակի կողմից արտանետված ցանկացած մնացուկներ կարող են օգտագործվել նվազագույնը մեկ այլ կենսաբանական տեսակի կողմից: Եթե նպատակն է կյանքի այնպիսի տեսակների ապահովումը, ինչպիսիք են մարդիկ կամ մկները, ապա այնպիսի արտանետումներ, ինչպիսիք են ածխաթթու գազը, կղկղանքները կամ մեզը, վերջնական արդյունքում կարող են փոխակերպվել թթվածնի, սննդամթերքի կամ ջրի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. I. I. Gitelson, G. M. Lisovsky & R. D. MacElroy (2003)։ Manmade Closed Ecological Systems։ Taylor & Francis։ ISBN 0-415-29998-5