Ադրիան Ֆրութիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրիան Ֆրութիգեր
Ծնվել էմայիսի 24, 1928(1928-05-24)[1][2]
ԾննդավայրUnterseen[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 2015(2015-09-10)[3][1][2] (87 տարեկան)
Մահվան վայրBremgarten bei Bern[4]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունKunstgewerbeschule Zürich?[1] և Ցյուրիխի գեղարվեստի համալսարան
ԵրկերFrutiger?[1], Univers?[1], Avenir?[1], OCR-B?[1], Ondine Script?[1] և Méridien?[1]
Մասնագիտությունտպագրիչ, ոչ գեղարվեստական գրող, արվեստների գործիչ, տպագրիչ և գծանկարիչ
ԱշխատավայրDeberny & Peignot?[1]
ԱնդամությունAlliance Graphique Internationale?[5]
Adrian Frutiger Վիքիպահեստում

Ադրիան Ֆրութիգեր (մայիսի 24, 1928(1928-05-24)[1][2], Unterseen[1] - սեպտեմբերի 10, 2015(2015-09-10)[3][1][2], Bremgarten bei Bern[4]), շվեյցարացի տպագրող, նկարիչ-ձեռագրագետ, դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Otto Schaeffli»՝ որպես տպագրողի օգնական։ 1948-1951 թվականներին սովորել է Ցյուրիխի գեղարվեստի դպրոցում։

1957-1967 թվականներին աշխատել է Փարիզի «Éditions Hermann» հրատարակչությունում՝ որպես գեղարվեստական ղեկավար։ 1963-1981 թվականներին աշխատել է IBM ընկերությունում՝ որպես գեղարվեստական խորհրդատու, որտեղ գրամեքենաների համար տառատեսակներ է նախագծել։ Դրանից հետո աշխատել է տպագրական սարքավորումների «Mergenthaler Linotype Company» ընկերությունում՝ որպես տպագրության խորհրդատու։

Ֆրութիգերը հանդիսանում է ավելի քան երեսուն բնօրինակ տառատեսակների հեղինակ՝ Apollo (1964), Avenir (1988), Breughel (1982), Linotype Centennial (1986), Egyptienne (1960), Frutiger (1976), Glypha (1979), Icone (1982), Iridium (1975), Méridien (1955), OCR-B (1968), Ondine (1954), Opera (1959—60), Phoebus (1953), President (1954), Serifa (1967), Tiemann, Univers (1957), Versailles (1982), Vectora (1991) և այլն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նշաններ և սիմվոլներ, դրանց դիզայնը և նշանակությունը»[6]
  • «Ձև և հակադարձում»[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]