Ադրիան Ժան–Բատիստ Ամաբլ Ռամոն դյու Բոսկ Դյուտայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Ժան–Բատիստ Ամաբլ Ռամոն դյու Բոսկ Դյուտայ
ֆր.՝ Adrien Jean-Baptiste du Bosc
նոյեմբերի 12, 1760(1760-11-12) - փետրվարի 4, 1851(1851-02-04) (90 տարեկան)
ԾննդավայրNangis
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կոչումդիվիզիոնի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Ulm Campaign?, Battle of Günzburg?, Battle of Elchingen?, Q4090309?, Ուլմի ճակատամարտ, Battle of Jena–Auerstedt?, Battle of Eylau?, Battle of Guttstadt-Deppen? և Battle of Friedland?
Պարգևներ

Ադրիան Ժան–Բատիստ Ամաբլ Ռամոն դյու Բոսկ Դյուտայ (ֆր.՝ Adrien Jean-Baptiste Amable Ramon du Bosc Dutaillis, նոյեմբերի 12, 1760(1760-11-12), Nangis - փետրվարի 4, 1851(1851-02-04), Փարիզ), ֆրանսիացի ռազմական գործիչ, դիվիզիոնի գեներալ (1807 թ. հունիսի 29-ից), հեղափոխական և նապոլեոնյան պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվել էր ազնվական ընտանիքից. բանակում ծառայել էր մինչև հեղափոխությունը, այնուհետև պաշտոնաթող եղել։ Սակայն հեղափոխության սկզբից դարձել էր Փարիզի Ազգային գվարդիայի սպա, հետո թեթև հետևակի 14-րդ գումարտակի կապիտան։ 1793 թվականին հեռացվել էր բանակից ռոյալիստական (միապետական) գաղափարների համար, բայց 1795 թվականին վերականգնվել էր։ Բոնապարտի իտալական ռազմարշավի ժամանակ դարձել էր գեներալ Բերտիեի համհարզը։ Հենց Իտալիայում էլ սկսվել էր նրա փայլուն կարիերան։ Նա 1796 թվականին դարձել էր գումարտակի հրամանատար, իսկ 1797 թվականին՝ գնդապետ։ Աշխատելով տարբեր շտաբներում՝ նա նշանակվել էր Նեյի կորպուսի շտաբի պետ և միաժամանակ ստացել բրիգադի գեներալի կոչում 1803 թվականին, Մեծ բանակի 6-րդ կորպուսում գեներալ Դյուտայը մասնակցել է 1805, 1806 և 1807 թվականների ռազմարշավներին։ Ըստ արժանահավատ տեղեկությունների Դյուտայը կորցրել է ձեռքը 1807 թվականի հունիսի 6-ին Գուտտշտադտում հետախուզության ժամանակ։ Փոխարենը մի քանի օր հետո նա արժանացել էր դիվիզիոնի գեներալի կոչման, իսկ մեկ տարի անց Դյուտայը ստացել էր կոմսի տիտղոս և 30 000 ֆրանկ դրամական ռենտա։ 1812 թվականին Դյուտայը դարձել էր Վարշավայի պարետ, այնուհետև Տորգաուի պարետ։ Վերջին ամրոցը Դյուտայը համառորեն պաշտպանել և հանձնել էր միայն 1813 նոյեմբերի 17-ին։ 1814 թվականին գերեվարվել էր, որից հետո վերադարձել էր ֆրանսիա և 1815 թվականին պաշտոնաթող եղել։

Ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օկտավ Լևավասսյոր, «Հիշողություններ նապոլեոնյան պատերազմների մասին (1802-1815)», Մ., 2014, էջ 317.
  • «Adrien Jean-Baptiste du Bosc», dans Charles Mullié, Biographie des célébrités militaires des armées de terre et de mer de 1789 à 1850, 1852.