Ադրբեջանա-էստոնական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանա-էստոնական հարաբերություններ
Էստոնիա և Ադրբեջան

Էստոնիա

Ադրբեջան

Ադրբեջանա-էստոնական հարաբերություններ (ադրբ.՝ Azərbaycan–Estoniya münasibətləri, էստ․՝ Aserbaidžaani-Eesti suhted), դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի և Էստոնիայի Հանրապետությունների միջև։

Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականին։ Ադրբեջանն ունի իր դիվանագիտական ներկայացուցչությունը Տալլինում, իսկ Էստոնիայի շահերն Ադրբեջանում ներկայացնում է Անկարայում Էստոնիայի դեսպանությունը։ Ե՛վ Էստոնիան, և՛ Ադրբեջանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են։ Նախկինում եղել են Ռուսական կայսրության և ապա վերջինիս ժառանգորդ հանդիսացող Խորհրդային Միության մաս։

Ադրբեջանական Հանրապետությունը, ինչպես և Հայաստանն ու Վրաստանը, հանդիսանում են Էստոնիայի ռազմաքաղաքական դաշնակիցը Հարավկովկասյան տարածաշրջանում։ Էստոնիայի տարածքում ապրում են ավելի քան 2 հազար ադրբեջանցիներ։

Միջպետական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի կառավարության առաջին այցն Ադրբեջան տեղի է ունեցել 1996 թվականին, երբ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սիյմ Կալլասն աշխատանքային այց կատարեց դեպի Բաքու, որտեղ երկու երկրների միջև կնքվեցին բազմաթիվ համաձայնագրեր։ 2000 թվականին Ադրբեջանի ազգային ժողովում հիմնադրվել է ադրբեջանա-էստոնական միջխորհրդարանական աշխատանքային խումբ[1]։

Էստոնիան աջակցում է Ադրբեջանի անդամակցությանը Եվրոպական Միությանը և եվրոատլանտյան կառույցներին[2]։ Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը 2009 և 2010 թվականներին ևս աշխատանքային այցեր է կատարել դեպի Բաքու։ Պատասխան դրա՝ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով մեկնել է Տալլին։

Ադրբեջանը քննարկում է Էստոնիայի հետ վիզային ռեժիմի վերացումը[3], իսկ Էստոնիան շահագրգռված է զարգացնել պաշտոնական Բաքվի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում[4]։ Ադրբեջանական կողմը նպատակ ունի երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը զարգացնել ամենաբարձր մակարդակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Azərbaycan Respublikasının Milli Məclis qərarı». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. «Estonian-Azerbaijani foreign relations». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  3. Azerbaijani President Ilham Aliyev is on state visit to Estonia
  4. Elmar Mamedyarov: «Azerbaijan is ready to cancel visa regime with Estonia»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանա-էստոնական հարաբերություններ» հոդվածին։