Ադորա Սվիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադորա Սվիտակ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1997(1997-10-15) (26 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ կամ Springfield, Լեյն շրջան, Օրեգոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունRedmond High School?, Պեկինի մանկավարժական համալսարան[1] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (2018)[1]
Մասնագիտությունգրող և հռետոր
Կայքadorasvitak.com
 Adora Svitak Վիքիպահեստում

Ադորա Սվիտակ (անգլ.՝ Adora Svitak, հոկտեմբերի 15, 1997(1997-10-15), Վաշինգտոն, ԱՄՆ և Springfield, Լեյն շրջան, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, հրապարակախոս, ակտիվիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիտակը ծնվել է Սփրիգֆիլդում[2]։ Նրա մայրը` Ջոյսը, եղել է չինացի գաղթական[3], որը հասակ է առել մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում[4], հայրը` Ջոնը, ուսանել է ֆիզիկա և աշխատել որպես ծրագրային ինժեներ[4]։

Հրապարակային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիտակի 2010 թվականի փետրվարի TED ելույթը` «Թե ինչ կարող են չափահասները սովորել երեխաներից», TED.com կայքում ունեցել է ավելի քան 4 միլիոն դիտում[5]։

  • InfoCom 2013 փակման զեկույց, Կալկաթա, Հնդկաստան, դեկտեմբերի 7, 2013[6]
  • INK ելույթ (TED-ի հետ համատեղ) Լավազա, Հնդկաստան, դեկտեմբեր 2010, ներկայացրել է` ինչպես են երիտասարդները օգտագործում տեխնոլոգիան ժամանակակից աշխարհում[7]
  • Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի երիտասարդական ֆորումի համաժողով, ելույթին ներկա է գտնվել ՄԱԿի քարտուղար Բան Կի Մունը, Նյու Յորք, մարտ, 2013[8][9]
  • Մամուլի ազգային ակումբի աղջիկների պետական միություն, հիմնական ելույթ, Վաշինգտոն, հունվար, 2013[10]
  • Mashable սոցիալական ծառայությունների գագաթնաժողով, բանախոս, Նյու Յորք, սեպտեմբեր, 2012[11]
  • Միջազգային դպրոցների եվրոպական խորհուրդ, հիմնական ելույթ, Նիս, Ֆրանսիա, զրույց Դուբայի կանանց քոլեջի ուսանողների հետ[12]

TEDxRedmond[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2013 թվականներին կազմակերպել է տարեկան TEDx (x = ազատ կազմակերպված TED միջոցառում) համաժողովը` TEDxRedmond, համաերիտասարդական պլանավորման կոմիտեի հետ համատեղ[13]։ Համաժողը տեղի է ունեցել Ռեդմոնդի Մայքրոսոֆթ համաժողովների կենտրոնում։ 2010 թվականի բացման համաժողովին մասնակցել են շուրջ 700 անձինք[14]։ Մայքրոսոֆթի ելույթում Սվիտակը նշել է, որ կուզեր տեսնել` ինչպես են երեխաները խոսում իրենց հուզող հարցերից` լինի դա դպրոցական ծրագրային որևէ բան, կամ բնապահպանական մեկ այլ ծրագիր, որ նրանք կուզեին սկսել։ «Ուզում եմ, որ երեխաները հասկանան, որ լավ է սկսելը, որպես երեխա նրանց ձայնը կարևոր է։ Օգտագործենք այն»[15]։

Լրագրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիտակի առաջին մեծածավալ վեպը` «Ծպտված Յանգը», որը նա սկսել է գրել 2006 թվականին[16], լույս է տեսել 2011 թվականի մարտի 14-ին (ISBN 978-1-4609-7997-6)։ Սվիտակը եղել է նաև Verizon Reads գրագիտական արշավի խոսնակը[17] և խմբագրել է «Գրպանահատ արքայադուստրը» նովելը[18]։ Նրա երկրորդ գիրքը` «Պարող մատներ», որը գրել է ավագ քրոջ` Ադրիանայի օգնությամբ[4], լույս է տեսել 2008 թվականի ապրիլի 30-ին (ISBN 978-1-888045-56-7

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին խմբագրել է Green My Parents: Join the Youth Movement to Seed the Green Economy[19]
  • 2012 թվականին Ռեդմոնդի պոեզիայի անթոլոգիայի հարյուրամյակի առթիվ գրել է բանաստեղծություններ
  • "Would You Let Your Daughter Wear This?" հոդվածը Huffington Post-ում ունեցել է շուրջ 2000 մեկնաբանություններ` դառնալով լրագրի ամենահայտնի հոդվածներից[20]
  • Mashable-ի հատուկ բլոգեր[21]
  • Edutopia-ի բլոգեր[22]
  • Gulf News-ի հատուկ սյունակագիր[23], գրել է սյունակներ ծնողների համար նոր սերնդի մասին և ինչպես է տեխնոլոգիայի հետ փոխազդեցությունը ձևավորում ընտանեկան և սոցիալական դինամիկան
  • Gates Foundation-ի անհամբեր, լավատես բլոգեր[24]
  • Կանանց լրատվական կենտրոնի բլոգեր[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. 2,0 2,1 «Adora Svitak»։ Goodreads։ Վերցված է 2016-05-30 
  3. «Kavita Chhibber»։ www.kavitachhibber.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2016-05-30 
  4. 4,0 4,1 4,2 Corr Kate (January 14, 2009)։ «Is Adora Svitak the cleverest child in the world?»։ The Daily Telegraph։ Վերցված է October 30, 2009 
  5. «Adora Svitak: What adults can learn from kids»։ TED Conference։ Վերցված է April 11, 2010 
  6. Chakraborty Samhita (7 Dec 2013)։ «Writer, teacher, speaker... teen – Keep up with ‘child prodigy’»։ The Telegraph։ Վերցված է մայիսի 27, 2014 
  7. Carpenter Shanna (12 Dec 2010)։ «The INK Conference: Day 2»։ TED Blog – TEDIndia։ Վերցված է մայիսի 27, 2014 
  8. «Youth ECOSOC 2013 on "Shaping tomorrow's innovators: Leveraging science, technology, innovation and culture for today's youth"»։ ECOSOC։ Esango.UN.org։ Վերցված է մայիսի 27, 2014 
  9. «Redmond junior Adora Svitak speaks at UN in New York»։ Redmond Reporter։ 3 Apr 2013։ Վերցված է մայիսի 27, 2014 
  10. «Adora Svitak's Girls State of the Union»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է մայիսի 27, 2014 
  11. «Activism at Any Age: Interview with Adora Svitak»։ Speak up for change։ ACCESS.ca։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է մայիսի 27, 2014 
  12. Swan Melanie (3 Dec 2010)։ «US teenage teacher inspires future educators»։ The National։ Վերցված է մայիսի 27, 2014 
  13. «TEDxRedmond: Microsoft Conference Center September 15th»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-29-ին։ Վերցված է 2016-06-12 
  14. Ganesan Priya։ «TEDxRedmond: By Students, For Students»։ King 5։ Արխիվացված է օրիգինալից July 29, 2014-ին։ Վերցված է July 29, 2014 
  15. «TEDxRedmond Conference Brings Some of the World’s Youngest Artists, Writers and Musicians to Speak on Microsoft Campus»։ Microsoft News Center։ September 16, 2010։ Վերցված է July 29, 2014 
  16. Hoyle Antonia (September 28, 2006)։ «Exclusive: World's Cleverest Kid»։ Daily Mirror։ Վերցված է October 30, 2009 
  17. «Young People Who Rock»։ CNN.com։ July 2, 2007 
  18. «八岁华裔女童出万字书被美誉为文坛小巨人(图)»։ Xinhua News Agency։ June 6, 2006։ Վերցված է October 30, 2009 
  19. «Green My Parents» 
  20. Adora Svitak (August 12, 2011)։ «Would You Buy This for Your Daughter?»։ Վերցված է July 29, 2014 
  21. «Adora Svitak, Mashable» 
  22. «Adora Svitak, Edutopia»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-29-ին։ Վերցված է 2016-06-12 
  23. Adora Svitak (August 25, 2012)։ «Parenting digital natives: Social media — the new empowerment»։ Gulf News։ Վերցված է July 29, 2014 
  24. «Adora Svitak»։ Արխիվացված է օրիգինալից July 30, 2014-ին։ Վերցված է July 29, 2014 
  25. «Who We Are: Adora Svitak»։ Վերցված է July 30, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]