Ադոլֆ Վագներ
Ադոլֆ Վագներ գերմ.՝ Adolph Wagner | |
---|---|
Ծնվել է | 1835 մարտի 25 |
Ծննդավայր | Էրլանգեն |
Մահացել է | նոյեմբերի 8, 1917 | (տարիքը 82)
Մահվան վայր | Բեռլին |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Ազգություն | գերմանացի |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | Տնտեսագետ, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Տարտուի համալսարան և HU Berlin |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Cornelia Paczka-Wagner? |
Adolph Wagner Վիքիպահեստում |
Ադոլֆ Վագներ (մարտի 25, 1835[1][2][3][…], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1917[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ), գերմանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ 1892 թվականին ձևակերպել է պետական ծախսերի մշտական աճի մասին օրենքը, որը հենց իր անունով էլ կոչվել է՝ Վագների օրենք։ Տնտեսագիտության մեջ ակադեմիական սոցիալիզմի ուղղության առաջատար դեմքերից է, հանրային ֆինանսների գծով համբավավոր մասնագետ, ագրարիզմի տեսության պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Էռլանգենում, համալսարանական պրոֆեսոր, ֆիզիոլոգ և բժիշկ Ռուդոլֆ Վագների որդին է։ Ադոլֆը դպրոցն ավարտելուց հետո Գյոթինգենի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել, 1857 թվականին հենց այդ բուհում էլ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1858 - 1863թվականներին դասավանդել է Վիեննայի բարձրագույն առևտրական դպրոցում (Handelsakademie Wien), ապա՝ Համբուրգում, իսկ 1865 թվականից ղեկավարել է Դորպատի (ներկայիս էստոնական Տարտու քաղաքի) համալսարանի ազգագրության, աշխարհագրության և վիճակագրության ամբիոնը[4]։
Դորպատում աշխատելու ժամանակաշրջանում Ադոլֆ Վագները դարձել է Օտտո ֆոն Բիսմարկի քաղաքականության հետևորդն ու ջատագովը, քաղաքականություն, որի առանցքում Գերմանիայի միավորումն էր՝ Պրուսիայի գլխավորությամբ։ 1869 թվականից նա գլխավորել է Ֆրայբուրգի համալսարանի (Բադենի մեծ դքսություն) կամերալ գիտությունների ամբիոնը, 1870-ից՝ ժամանակի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի հասարակական (պետական) գիտությունների ամբիոնը։ Այդտեղ աշխատելու ընթացքում Ադոլֆ Վագները հասել է կարիերայի ամենամեծ հաջողություններին, իրեն դրսևորել որպես ժամանակի առավել նշանակալի տնտեսագետներից մեկը։ Ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանական կայսրության ֆինանսական քաղաքականության, հատկապես դրամա-վարկային քաղաքականության բնագավառում նրա արած առաջարկություններն ու ներկայացրած նախագծերը եղել են կենտրոնական բանկային համակարգի ու ֆինանսական պրակտիկայի հիմնական կողմնորոշիչները։
Ադոլֆ Վագները մշակել է հասարակական ապահովագրության դոկտրինի հիմնական դրույթները, որոնց հիման վրա 1882—1890 թվականներին Գերմանիայում ընդունվել են պարտադիր հասարակական ապահովագրության ինստիտուտների ձևավորման մասին օրենքները։ Անվանի տնտեսագետը հիմնավորել է գործատուների՝ իրենց աշխատողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի դիմաց նյութական պատասխանատվությունը օրենսդրորեն սահմանելու անհրաժեշտությունը[5]։
Ադոլֆ Վագները համարվում է բիսմարկյան դարաշրջանի ականավոր տնտեսագետներից մեկը, Գուստավ ֆոն Շմոլլերի հետ մեկտեղ՝ նաև պետական սոցիալիզմի տնտեսագիտական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ով ձգտել է համատեղել, միավորել տնտեսագիտության և հասարակական քաղաքականության պոստուլատները։
Ճանաչողների վկայությամբ՝ առօրյա կյանքում Վագները եղել է հեշտությամբ վիրավորվող, կոպիտ ու մռայլ, խոլերիկ անձնավորություն, ով հազվադեպ է կոմպրոմիսի գնացել։
Մահացել է բեռլինյան իր բնակարանում, 1917 թվականի նոյեմբերի 8-ին՝ 82 տարեկան հասակում[6]։ Թաղվել է III երուսաղեմյան և Նոր եկեղեցիների գերեզմանատանը[7]։ Նրա շիրիմը չի պահպանվել[8]։
Նկարչուհի Կոռնելիա Պաչկա-Վագները նրա դուստրն է։
Վագների օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վագների՝ պետական ծախսերի մշտական աճը պայմանավորված է հետևյալ երեք հիմնական գործոններով[9].
- հասարակական-քաղաքական (պատմական ընթացքում տեղի է ունենում պետության հասարակական գործառույթների էական ընդլայնում (կենսաթոշակային ապահովագրություն, տարերային և այլ կարգի աղետներից տուժած բնակչությանը ցուցաբերվող օգնություն և այլն).
- տնտեսական (գիտատեխնիկական առաջընթացը և որպես դրա հետևանք՝ պետության ներդրումների աճը գիտության բնագավառում ու ներդրումային զանազան նախագծերի մեջ և այլն).
- պատմական (պետությունը չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով դիմում է փոխառությունների թողարկման, տարեցտարի աճում է պետական պարտքի ու դրա տոկոսների չափը, այսինքն՝ դրա սպասարկման ծախսերը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ «Вагнер, Адольф-Генрих-Готгильф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Роик, Валентин, 2012, էջ 31
- ↑ Berliner Tageblatt, 9. November 1917, Morgen-Ausgabe, S. 3. Adolph Wagner †. In: Vossische Zeitung, 9. November 1917.
- ↑ Die Trauerfeier für Adolf Wagner. In: Tägliche Rundschau, 13. November 1917.
- ↑ Hans-Jürgen Mende: Lexikon Berliner Begräbnisstätten. Pharus-Plan, Berlin 2018, ISBN 978-3-86514-206-1, S. 247.
- ↑ Афанасьев М.П., Афанасьев Я.М Методологические и теоретические основы формулировки закона А.Вагнера. Подходы к его тестировнаию // Вопросы государственного и муниципального управления. — 2009. — № 3. — С. 47-70.
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагнер А. Русские бумажные деньги/перевод Н.Бунге. — Киев: Университетская типография, 1871 - 392с. (Die russische Papierwährung - Riga: Kymmel, 1868).
- Wagner A. Die Gesetzmässigkeit in den scheinbar willkührlichen menschlichen Handlungen vom Standpunkte der Statistik. - Hamburg: Boyes & Geisler, 1864.
- Wagner A. Beiträge zur Finanzstatistik des Schulwesens in den Städten des Ostseegouvernements Livland, Kurland und Esthland. - Dorpat: Als Manuscript gedruckt. / Druck von C. Matthiesen, 1866
- Wagner A. Die auswärtige Politik Rußlands und ihre Bedeutung für Preußen// Preußische Jahrbücher, vol. 18, no. 6 (December), 1866 - pp. 657–692.
- Wagner A. Statistik //Deutsches Staats-Wörterbuch', vol. 10. Leipzig: Expedition des Staats-Wörterbuchs, pp. 400–481, 1867
- Wagner A. Die Abschaffung des privaten Grundeigenthums - Leipzig: Duncker & Humblot, 1870.
- Wagner A. Lehrbuch der politischen Oekonomie. Bd. I. Allgemeine oder theoretische Volkswirthschaftslehre. — Th. I. Grundlegung. 2. Ausg., - Leipzig und Heidelberg, 1879.
- Wagner A. A. Marshall’s principles of economics // Quarterly Journal of Economics. Vol. 5, 1891, P. 319-338.
- Wagner A. Grundlegung der politischen Ökonomie. Part 1, vol. 1. 3rd edn. - Leipzig: Winter, 1892.
- Wagner A. Die akademische Nationalökonomie und der Socialismus - Berlin: Julius Becker, 1895.
- Wagner A. Allgemeine und theoretische Volkswirtschaftslehre oder Sozialökonomik. (Theoretische National-Oekonomie.)- Berlin: 'Als Manuskript gedruckt, 1900.
- Wagner A. Agrar- und Industriestaat. Die Kehrseite des Industriestaats und die Rechtfertigung agrarischen Zollschutzes mit besonderer Rücksicht auf die Bevölkerungsfrage. - 2nd edn. Jena: Fischer, 1902․
- Wagner A. Die finanzielle Mitbeteiligung der Gemeinden an kulturellen Staatseinrichtungen und die Entwickelung der Gemeindeeinnahmen - Jena: Fischer, 1904.
- Wagner A. Staatsbürgerliche Bildung - Berlin: Verlag "Bodenreform", 1916.
- Wagner A. Finanzwissenschaft und Staatssozialismus // August Skalweit, ed. Frankfurt/Main: Klostermann, 1948.
- Wagner A. Speech on the Social Question // Donald O. Wagner, ed. /Social Reformers. Adam Smith to John Dewey. - New York: Macmillan, 1939 - pp. 489–506.
- Wagner A. Three Extracts on Public Finance (Nature of the Fiscal Economy)//Classics in The Theory of Public Finance. / eds. by Musgrave R.A. and Peacock A.R. - London: Macmillan, 1958. - P. 1-15.
- Wagner A. Briefe – Dokumente – Augenzeugenberichte, 1851–1917//Heinrich Rubner, ed. - Berlin: Duncker & Humblot, 1978.
Գրականություն Ադոլֆ Վագների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагнер Адольф // Экономическая энциклопедия. Политическая экономия. — М. : Советская энциклопедия, 1972. — Т. 1. — С. 206.
- Маркс К. Замечания на книгу А. Вагнера «Учебник политической экономии», (2 издание), т. 1 (1879). // Маркс К., Энгельс Ф. Сочинения, 2 изд., т. 19.
- Валентин Роик Экономика, финансы и право социального страхования. Институты и страховые механизмы. — М.: Альпина Паблишер, 2012. — 258 с. — ISBN 978-5-9614-1961-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Վագներ» հոդվածին։ |
|
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարտի 25 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1917 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ