Կոմպրոմիս (նովելաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմպրոմիս
Компромисс
ՀեղինակՍերգեյ Դովլաթով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնովելաշար
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1981
Հրատարակման տարեթիվ1981
Թարգմանիչ հայերենՆերսես Աթաբեկյան
Հրատարակում հայերեն«Հայաստան» հրատարակչություն, Երևան, 2011

«Կոմպրոմիս»Սերգեյ Դովլաթովի նովելների շարքն է։ Գրքում տեղ են գտել 12 կոմպրոմիսներ (նովելներ), որոնք ստեղծվել են 1973—1980-ական թվականներին, իսկ մեկ գրքում ընդգրկվել՝ 1981 թվականին։

«Կոմպրոմիս»-ի նովելների սյուժեները վերցված են Սերգեյ Դովլաթովի սեփական փորձից՝ էստոնական ռուսալեզու «Սովետական Էստոնիա» թերթին թղթակցելու 1972—1975 տարիներից։ Յուրաքանչյուր նովելի հաջորդում է լրագրային ներածական։ Ներածականում ցույց է տրվում նովելի հերոսի լրագրողական աշխատանքը, իսկ հենց նովելում՝ աշխատանքի ընթացքը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպրոմիս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոպիտ գաղափարական սխալ եք թույլ տվել», - ասում է «Սովետական Էստոնիա» թերթի խմբագիրը հերոսին. նրա հոդվածում երկրները շարադրված են այբբենական կարգով, սակայն դա որակվում է «ապադասակարգային մոտեցում» և նա պարտավորվում է փոխել կարգը. սոցիալիստական երկրները պիտի առաջնահերթ լինեն, բայց ոչ թե այբբենական կարգով, այլ թե որքանով են «քաղաքականությամբ հավատարիմ» «մեծ եղբորը»՝ ՍՍՀՄ-ին։

Կոմպրոմիս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղարկվելով ձիարշավարան՝ ձիերի տոնի համար նյութ հավաքելու, պատմողը հրապուրուվում է խաղադրույքով և ձիավարժի օգնությամբ սկսում պարբերաբար հաղթել։

Կոմպրոմիս երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրությունում հայտնվում է Աննան՝ ճամփորդուհի Դվինսկից։ Նա փող չունի, և հանուն աղջկան ֆինանսական օգնություն ցուցաբերելու Դովլաթովը հնարում է հարցազրույց «Տալինի հյուրերը» խորագրի ներքո։ Հերոսուհին ուսանողուհի էր, որը գոթական ճարտարապետության սիրահար էր և չէր բաժանվում Բլոկի հատորյակից։ Դրա համար Ալլային պիտի 20 ռուբլի վճարեին։

Կոմպրոմիս չորրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը, տպագրված «Էստոնական այբբենարան» վերնագրով, դժգոհություն է առաջացնում Կենտրոնական կոմիտեի հրահանգչի մոտ։

Կոմպրոմիս հինգերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը ստանում է հանձնարարություն՝ վարելու ռեպորտաժ Տալինի 400000-րդ բնակչի ծննդյան առթիվ։ Ըստ խմբագրի՝ ամենակարևոր դրույթները են երեխայի «սոցիալապես ապահովվածությունները» և «ճիշտ» ազգությունը։

Կոմպրոմիս վեցերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոլրագրող Լիդա Ագապովան պրոպագանդայի բաժնից հանձնարարություն է ստացել՝ գտնել հետաքրքիր մարդու։ Փնտրտուքները դժվարանում են, քանի որ բոլոր համապատասխան մարդիկ կենսագրության մեջ «մութ բծեր» են ունենում։

Կոմպրոմիս յոթերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ձևարարի մասին ճեպազրույցը, որը պատրաստել էր հեղինակը, արժանանում է գովասանքի։ Հաջորդ օրը խմբագիրը կանչում է վերջինի, տեղեկացնելով, որ ձևարարը, պարզվում է, Հայրենիքի դավաճան է։

Կոմպրոմիս ութերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը և լուսանկարիչ Ժբանկովը ուղևորում են Պայդե, որպեսզի կթվորուհու անունից նամակ-հաշվետվություն պատրաստի ընկեր Բրեժնևի համար՝ պատմելով հասած «ռեկորդային արդյունքների» մասին։

Կոմպրոմիս իններորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակին է դիմում քիմիայի ինստիտուտի ասպիրանտ՝ խնդրելով գտնել «անբարոյական ընկերոջ», որը կօգնի իրեն՝ լուծելու ընտանեկան խնդիրը։

Կոմպրոմիս տասներորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելը ընթերցողին վերադարձնում է այն պահին, երբ հեղինակը, հեռացված լենինգրադյան թերթից, գնում է Տալին։ Այստեղ նրան ժամանակավորապես ապաստան են տալիս Գալինան և Էրիկ Բուշը։

Կոմպրոմիս տասնմեկերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովլաթովին ուղարկում են հեռուստաստուդիայի տնօրենի հուղարկավորությանը։ Սգո արարողության ժամանակ պարզվում է, որ մորգի հերթապաքը շփոթել է դիակները։

Կոմպրոմիս տասներկուերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը Ժբանկովի հետ ուղևորվում է Տարտու՝ այցելելու ֆաշիստական ճամբարի կալանավորներին։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դովլաթովի՝ Իգոր Եֆիմովին (1980 հոկտեմբեր) հասցեագրված նամակներից հետևում է, որ սկզբնական շրջանում պլանավորվում էր «Կոմպրոմիս»-ը կցել վեց պատմվածքների հետ։

Արդեն պատրաստ գիրքը լույս տեսած 1981 թվականի փետրվարին։ Ըստ Դովլաթովի ՝ թերություններն այդքան էլ քիչ չէին. պարբերություններից մեկը երկու անգամ կրկնվում էր, տեքստում գտնվել էին նույնանման անեկդոտներ։ Բոլոր թերությունների համար հեղինակը իր վրա վերցրեց պատասխանատվությունը։

Հատվածներ նովելաշարից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես ընդամենը պատահական կետ եմ տարածության մեջ։
  • -Փոխաբերությո՜ւն...Սուտը տասնյակ էդպիսի անուններ ունի։
  • Չկա աշխահագրական գավառ, գավառամտությունը հոգևոր է։
  • -Մենակ չե՞ս։

-Մենակ եմ։ Մարինայի հետ։

  • Դովլաթովը կարողանում է լավ գրել ցանկացած հիմարության մասին։
  • Ռեժիմը տապալելու համար ես պետք է դառնամ նրա հիմնասյուներից մեկը։
  • Իսկական չարության համար իսկական ոգեշնչում է պետք։
  • Անկեղծությո՞ւն։ Ժուռնալիստն անկեղծորեն լռում է այն, ինչ մտածում է։
  • -Ապրեց, ապրեց մարդը ու մեռավ։

-Ուրիշ ի՞նչ էիր ուզում, - ասում եմ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]