Ադոլֆ Արվիդսսոն
Ադոլֆ Արվիդսսոն շվեդ.՝ Adolf Ivar Arwidsson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1791[1] |
Ծննդավայր | Padasjoki, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա[1][1][2] |
Վախճանվել է | հունիսի 21, 1858[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | լրագրող, գրադարանավար, համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գործիչ, բանաստեղծ և պատմաբան |
Լեզու | շվեդերեն |
Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա և ![]() |
Կրթություն | Royal Academy of Turku? |
Աշխատավայր | Royal Academy of Turku? |
Զավակներ | Thorsten A Arwidsson?[3] |
Adolf Ivar Arwidsson Վիքիպահեստում |
Ադոլֆ Իվար Արվիդսսոն (շվեդ.՝ Adolf Ivar (Iwar) Arwidsson, օգոստոսի 7, 1791[1], Padasjoki, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա[1][1][2] - հունիսի 21, 1858[1], Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]), ֆին շվեդալեզու բանաստեղծ, գրող, լրագրող, պատմաբան[4]: Հայտնի է որպես ֆիննական ազգային շարժման ոգեշնչողներից մեկը՝ «Ֆինլանդիայի անկախության գաղափարի առաջամարտիկ»: Քաղաքական պատճառներով ստիպված է եղել տեղափոխվել Ֆինլանդիայից Շվեդիա: Վտարանդիության մեջ Արվիդսսոնը զբաղվում էր պատմական հետազոտություններով, ինչպես նաև տպագրում էր հոդվածներ, որոնք վերլուծում էին Ֆինլանդիայում տիրող իրավիճակը և արտացոլում հայրենիքի զարգացման հնարավոր ուղիները: Եղել է Ստոկհոլմի թագավորական գրադարանի տնօրեն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ Իվար Արվիդսսոնը ծնվել է 1791 թվականի օգոստոսի 7-ին, Պադասյոկիում (Ֆինլանդիայի Պյայատ-Հյամե գավառ): Նրա մայրը՝ Աննա Կատարինա Մոլինը (1768-1843), քահանայի օգնականի դուստրն էր, իսկ հայրը՝ Արվիդ Ադոլֆ Արվիդսսոնը (1762-1832), կոշկակարի ընտանիքից էր և Պադասյոկիում ծառայում էր որպես քահանայի օգնական: Ավելի ուշ, երբ Արվիդ Ադոլֆը ստացավ ծխական համայնքի ավագ քահանայի պաշտոնը, ընտանիքը տեղափոխվեց Լաուկաա (Կեսկի-Սուոմի գավառ (Կենտրոնական Ֆինլանդիա)):
Ադոլֆը սովորել է Պորվոոյի գիմնազիայում, այնուհետև` Աբո թագավորական ակադեմիայում, որտեղ 1814 թվականին ստացել է փիլիսոփայության թեկնածուի աստիճան[5]: Ակադեմիայում սովորելիս նա սկսեց գրել քնարական և ռոմանտիկ բանաստեղծություններ՝ շվեդ բանաստեղծ Ֆրանս Միքայել Ֆրանսենի և գերմանացի բանաստեղծ Նովալիսի ստեղծագործություններով ոգեշնչված:
1815 թվականին նրան հաջողվեց հրատարակել իր առաջին բանաստեղծությունը: 1817 թվականին «Միջնադարում սկիզբ առած ռոմանտիզմի ոգու պատմական տեսակետը» վերնագրով դիսերտացիան գրելուց հետո նա ստանում է դոցենտի կոչում, այնուհետև Արվիդսսոնը մեկ տարով մեկնում է Շվեդիա, որտեղ ծանոթանում է բազմաթիվ գրողների և հասարակական գործիչների, ինչպես նաև թագաժառանգ արքայազն Կառլ Յոհանի վստահված անձանցից մեկի հետ:
1820 թվականից սկսած Արվիդսսոնը սկսեց զբաղվել ակտիվ լրագրությամբ: Նա գրել է մեծ թվով քաղաքական հոդվածներ, որոնք հրատարակել է ինչպես ֆիննական, այնպես էլ շվեդական թերթերում, իսկ 1821 թվականից սկսեց հրատարակել իր սեփական թերթը՝ Åbo Morgonblad («Աբոյի առավոտյան տերև»): Արվիդսսոնը գրել է այն վտանգների մասին, որում գտնվում է ֆիննական ժողովուրդը, ֆիններեն զարգացնելու, ազգային քաղաքացիական գիտակցության ձևավորման և Ֆինլանդական պետության ստեղծման անհրաժեշտության մասին: Այս գործունեության արդյունքում Արվիդսսոնը 1822 թվականին հեռացվեց Ակադեմիայից և հաջորդ տարի ստիպված եղավ արտագաղթել Շվեդիա:
Քանի որ Շվեդիան այդ տարիներին վարում էր զգուշավոր արտաքին քաղաքականություն և չէր ցանկանում ընդհարվել Ռուսաստանի հետ, Արվիդսսոնը չկարողացավ որևէ աշխատանք գտնել: Միայն 1825 թվականին նա կարողացավ կրտսեր գրադարանավարի պաշտոնը ստանալ Ստոկհոլմի թագավորական գրադարանում: Հաջորդ տարիների ընթացքում նա մասնակցեց տարբեր քննարկումների՝ Ֆինլանդիայի ճակատագրի մասին քիչ թե շատ ակտիվությամբ, որը դրսևորվում էր ինչպես թերթային հոդվածների, այնպես էլ անհատական բրոշյուրների հրապարակման միջոցով:
1843 թվականին Արվիդսսոնը նշանակվում է Ստոկհոլմի թագավորական գրադարանի տնօրեն, և նրան հանում են Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան «սև ցուցակից», որը նրան հնարավորություն էր տալիս ազատ ուղևորվելու Ֆինլանդիա:
Արվիդսսոնը հանկարծամահ է եղել 1858 թվականին, Ֆինլանդիա կատարած ուղևորության ժամանակ: Արվիդսսոնը թաղված է Լաուկա քաղաքում, որտեղ նա ապրել է իր պատանեկության տարիներին:
Արվիդսսոնի գործունեության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվիդսսոնին առավել հայտնի է հաճախ իրեն վերագրվող «Մենք շվեդ չենք, չենք ուզում ռուս դառնալ, մենք ֆիններ ենք լինելու» կարգախոսով: Իրականում սրանք նրա խոսքերը չեն, այլ նրա քաղաքական մտածողության էության գնահատականն է, որը 1861 թվականին տվել էր պրոֆեսոր Յոհան Սնելլմանը: Արվիդսսոնի գաղափարների ավանդական տեսակետն այն է, որ նա ազգային ինքնության քարոզիչ էր, և համարվում էր անկախության գաղափարի առաջամարտիկ: Նրա հայացքների նկատմամբ ավելի ժամանակակից, ավելի հավասարակշռված մոտեցումը ցույց է տալիս, որ դրանք բավականին հակասական են, և որ Արվիդսսոնը ոչ միանշանակ մոտեցում էր ցուցաբերում ֆիննական պետություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ:
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Lärobok i Finlands historia och geografi för gymnasier och skolor / A. I. Arwidsson. Turku 1832 թվականին Ֆինլանդիայի պատմության և աշխարհագրության դասագիրքը հրատարակվել է առանց հեղինակի ցուցումների: Արվիդսսոնի կողմից նախագծեր իրականացվեցին «Շվեդական հնություններ» եռահատորյակի հրատարակության և «Ֆինլանդիայի անցյալը լուսաբանող փաստաթղթեր»-ի տասն հատորանոց շարքի հրապարակման ուղղությամբ:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1824 թվականին Արվիդսսոնը ամուսնացավ հանգուցյալ Բարոն Ֆրեդրիկ Արմֆելտի դստեր` Յոհան Կարոլինա Արմֆելտի (1795–1878) հետ: Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում տարբեր դասերի ներկայացուցիչների միջև ամուսնությունը չափազանց հազվադեպ էր: Ամուսնության ընթացքում նրանք ունեցան չորս երեխաներ`
- Հուգո Իվար (1825-1886)
- Տորստեն Ադոլֆ (1827-?)
- Ալֆիլդ Յոհաննա (1829-1887)
- Սիգրիդ Աուրա (1833-?)
- Ադոլֆ Արվիդսսոնի թոռը՝ Իվար Արվիդսսոնը (1873-1936), կենդանաբան էր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Adolph Ivar Arwidsson (швед.) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 Granqvist K. Two Hundred Years of Finnish RomaniLinguistics1
- ↑ Thorsten A Arwidsson (швед.) — 1917.
- ↑ Арвидсон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ ÅBO MORGONBLAD NIMEKKEEN METATIEDOT KANSALLISBIBLIOGRAFIASSANÄYTÄ NIMEKKEEN TIEDOT 1457-4829
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Liisa Castrén: Adolf Ivar Arwidsson – Nuori Arwidsson ja hänen ympäristönsä. Otava, Helsinki 1944.
- Liisa Castrén: Adolf Ivar Arwidsson isänmaallisena herättäjänä. Suomen Historiallinen Seura, Helsinki 1951.
- Olavi Junnila: Ruotsiin muuttanut Adolf Iwar Arwidsson ja Suomi. Suomen Historiallinen Seura, Helsinki 1972.
- Kari Tarkiainen: Adolf Ivar Arwidsson, in Matti Klinge (Hrsg.): Suomen kansallisbiografia 1. SKS, Helsinki 2003, 951-746-442-8.
|