Աբրահամ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Կարապետյան
Ծնվել է1910
ԾննդավայրԵղեգնաձոր
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Աբրահամ Ավագի Կարապետյան (1910, Եղեգնաձոր - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Կարապետյանը ծնվել է 1910 թվականին, Եղեգնաձորում։ Ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը և աշխատանքի անցել կոմերիտմիության գավկոմում՝ որպես պիոներհրահանգիչ, միաժամանակ երեկոները պարապել է մեծահասակների դպրոցում։ 1930-1932 թվականներին ֆիզկուլտուրա և թվաբանություն է դասավանդել։ 1932 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, պարտադիր զինվորական ծառայության, հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Մինչև Գերմանա-խորհրդային պատերազմը աշխատել է Երևան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը, աշխատել թիվ 122 միջնակարգ դպրոցում[1]։

1941 թվականի հունիսի 22-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարապետյանը իր սաների հետ գնացքով մեկնել է Մոսկվա` մրցումների։ Գնացքում էլ լսել է պատերազմի սկսվելու մասին։ Կարապետյանը կամավոր մեկնել է գործող բանակ։ 5-րդ բանակի 230-րդ դիվիզիայի 990-րդ գնդում սակրավորների դասակի հրամանատար Աբրահամ Կարապետյանը Հյուսիսային Կովկասից մարտերով հասել է Բեռլին և հաղթանակի օրը իր անունը գրել Ռայխստագի շենքի պատին։ Այդ օրն էլ երկու եղբայրներին` Աբրահամին ու Արամին, որոնք այդ ժամանակ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում էին, լուսանկարել է դիվիզիայի հրամանատար, գեներալ մայոր Նվեր Սաֆարյանը[1]։

Ռազմաճակատում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով, իսկ Վարշավայի ազատագրման, հակատանկային ականները ականազերծելու, Լոձ քաղաքի մատույցներում 15 գերմանական սակրավոր զինվորների գերի վերցնելու համար արժանացել «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշանի և բազմաթիվ մարտական մեդալների[1]։

Կարապետյանը շարունակել է աշխատել իր սիրած մասնագիտությամբ` մայրաքաղաքի թիվ 2 մարզադպրոցում ուսմասվար, Հակոբ Հակոբյանի անվան ու թիվ 57 դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Աշխատանքին զուգընթաց ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]