Աբսենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբսենտ
Absinthe-glass.jpg
Տեսակanise drink?
Ենթատեսակալկոհոլային թունդ խմիչքներ և flavored liquor?
ԲաղադրամասերԴառը օշինդր
Ալկոհոլի պարունակություն65±25 volume percent
Ծագման երկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Գույնկանաչ
Absinthe Վիքիպահեստում

Աբսենտ (ֆր.՝ absinthe от հին հուն․՝ ἀψίνθιον — դառը օշինդր), ոգելից խմիչք[1][2][3][4], որին անիսի համ ու հոտ է տրված, և որը քամված է մի շարք բույսերի ծաղիկներից ու տերևներից[5] և սովորաբար պարունակում է շուրջ 70 % (երբեմն՝ 75 % և նույնիսկ 89,9 %) էթիլ սպիրտ[6][7][8][9]: Աբսենտի կարևորագույն բաղադրիչը դառն օշինդրի մզուքը՝ էքստրակտն է (լատ.՝ Artemisia absinthium), որի եթերային յուղերում կա մեծ քանակությամբ տույոն[10][11][12][13]:

Բաղադրությունը և հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տույոնը երկար ժամանակ համարվում էր աբսենտի ազդող գլխավոր բաղադրիչներից մեկը: Դա թունավոր նյութ է[14], որի մասին տիրապետում էր այն կարծիքը, թե հալյուցինացիաներ է առաջացնում Հետագայի ուսումնասիրությունները չեն հաստատել դա, այնինչ XIX դարում գտնում էին, որ բարձր թնդությամբ աբսենտի առաջ բերած արբեցությանը տույոնը հավելում է վառ դրսևորվող գրգռիչ գործողություններ, որոնք հաճախ հանգեցնում են անվերահսկելի ագրեսիայի: Սակայն ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աբսենտի հալյուցինածին հատկությունները մեծապես չափազանցված են[15]:


Աբսենտն ավանդաբար բնական կանաչ գույն է ունենում, թեև կարող է նաև անգույն լինել: Գեղարվեստական գրականության մեջ այն հաճախ պատկերավոր կերպով անվանվում է "la fée verte" (կանաչ հուրի-փերի) կամ «կանաչ վհուկ»: Երբեմն սխալմամբ դասում են լիկյորների շարքին՝ մոռանալով, որ նրան շաքար չի հավելվում և, ուրեմն, պարզապես ոգելից խմիչք է[16], որն ավանդաբար շշալցվում է բարձր թնդությամբ:

Աբսենտն սկզբնապես պատրաստվել է շվեյցարական Նյոշատել կանտոնում, 18-րդ դարի վերջերին: 19-րդ դարի վերջերին և 20-րդի սկզբներին շատ սիրված խմիչք է դարձել Ֆրանսիայում, հատկապես արվեստագետների՝ նկարիչների, գրողների բոհեմական շրջանակում: Աբսենտի հայտնի սիրահար էր Վան Գոգը, ում մասին ասում են, որ այդ խմիչքը դույլերով էր խմում[17]:

Եվ քանի որ աբսենտը ներկայացվել է որպես հոգեկանի վրա ազդեցություն գործող, հալյուցինացիաներ ծնող, վտանգավոր խմիչք[15], մի շարք երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեյցարիան, Ավստրո-Հունգարիան, դրա օգտագործումն արգելվել է՝ սկսած 1915 թվականից:

1990-ական թվականներից ժամանակակից Եվրոպական Միության երկրներում այդ արգելքը հանվել է, և 21-րդ դարի սկզբներին աբսենտի մոտավորապես 200 բրենդներ էին արդեն արտադրվում մեկ տասնյակից ավելի երկրներում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Չեխիայում և այլուր:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adams, Jad (2004) Hideous absinthe: a history of the devil in a bottle, London: I.B. Tauris. 1860649203
  • Arnold Wilfred Niels (June 1989)։ «Absinthe»։ Scientific American։ Վերցված է September 18, 2010 
  • Blumer D. (2002)։ «The Illness of Vincent van Gogh»։ American Journal of Psychiatry 159 (4): 519–26։ PMID 11925286։ doi:10.1176/appi.ajp.159.4.519 
  • Conrad Barnaby (1996)։ Absinthe: History in a Bottle։ San Francisco: Chronicle Books։ ISBN 978-0-8118-1650-2 
  • Crowley Aleister (1918)։ «Absinthe: The Green Goddess»։ The International XII (2) 
  • Eadie MJ (2009)։ «Absinthe, epileptic seizures and Valentin Magnan»։ The Journal of the Royal College of Physicians of Edinburgh 39 (1): 73–78։ PMID 19831287 
  • Guthrie R. Winston (2010)։ A Taste for Absinthe։ New York: Clarkson Potter։ էջ 176։ ISBN 978-0-307-58753-4 
  • Huisman M., Brug J., MacKenbach J. (2007)։ «Absinthe is its history relevant for current public health?»։ International Journal of Epidemiology 36 (4): 738–44։ PMID 17982755։ doi:10.1093/ije/dym068 
  • Lachenmeier Dirk W., Nathan-Maister David, Breaux Theodore A., Sohnius Eva-Maria, Schoeberl Kerstin, Kuballa Thomas (2008)։ «Chemical Composition of Vintage Preban Absinthe with Special Reference to Thujone, Fenchone, Pinocamphone, Methanol, Copper, and Antimony Concentrations»։ Journal of Agricultural and Food Chemistry 56 (9): 3073–81։ PMID 18419128։ doi:10.1021/jf703568f 
  • Lachenmeier Dirk W., Walch Stephan G., Padosch Stephan A., Kröner Lars U. (2006)։ «Absinthe – A Review»։ Critical Reviews in Food Science and Nutrition 46 (5): 365–77։ PMID 16891209։ doi:10.1080/10408690590957322 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools», P. Duplais (1882 3rd Ed, pp 375—381)(ֆր.)
  2. «Nouveau Traité de la Fabrication des Liqueurs», J. Fritsch (1926, pp 385—401)(ֆր.)
  3. «La Fabrication des Liqueurs», J. De Brevans (1908, pp 251—262)(ֆր.)
  4. «Nouveau Manuel Complet du Distillateur Liquoriste», Lebead, de Fontenelle, & Malepeyre (1888, pp 221—224)(ֆր.)
  5.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Absinthe»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 75 
  6. "Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools", P. Duplais (1882 3rd Ed, pp. 375–81)
  7. "Nouveau Traité de la Fabrication des Liqueurs", J. Fritsch (1926, pp. 385–401)
  8. "La Fabrication des Liqueurs", J. De Brevans (1908, pp. 251262)
  9. "Nouveau Manuel Complet du Distillateur Liquoriste", Lebead, de Fontenelle, & Malepeyre (1888, pp. 221–24)
  10. Ian Hutton, pages 62–63
  11. Joachim Emmert; Günter Sartor; Frank Sporer; Joachim Gummersbach Determination of α-/β-Thujone and Related Terpenes in Absinthe using Solid Phase Extraction and Gas Chromatography(անգլ.) // Deutsche Lebensmittel-Rundschau : journal. — Germany: Gabriele Lauser, Ingrid Steiner, 2004. — Т. 9. — № 100. — С. 352—356. Архивировано из первоисточника 27 Նոյեմբերի 2007.
  12. Determination of a/β Thujone and Related Terpenes in Absinthe using Solid Phase Extraction and Gas Chromatography. Retrieved 5 March 2006.
  13. Lachenmeier, Dirk W.; Nathan-Maister, David; Breaux, Theodore A.; Sohnius, Eva-Maria; Schoeberl, Kerstin; Kuballa, Thomas Chemical Composition of Vintage Preban Absinthe with Special Reference to Thujone, Fenchone, Pinocamphone, Methanol, Copper, and Antimony Concentrations(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2008. — Т. 56. — № 9. — С. 3073—3081. — doi:10.1021/jf703568f — PMID 18419128.
  14. Karin M. Höld, Nilantha S. Sirisoma, Tomoko Ikeda, Toshio Narahashi, John E. Casida α-Thujone (the active component of absinthe): γ-Aminobutyric acid type A receptor modulation and metabolic detoxification(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — National Academy of Sciences, 2000-04-11. — В. 8. — Т. 97. — С. 3826—3831. — doi:10.1073/pnas.070042397
  15. 15,0 15,1 Padosch Stephan A, Lachenmeier Dirk W, Kröner Lars U (2006)։ «Absinthism: a fictitious 19th century syndrome with present impact»։ Substance Abuse Treatment, Prevention, and Policy 1: 14։ PMC 1475830։ PMID 16722551։ doi:10.1186/1747-597X-1-14 
  16. 'Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools' Duplais (1882 3rd Ed, p. 249)
  17. «Vincent van Gogh and the Thujone Connection'» , SAMA Network, November 25, 1988

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ absinthe Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս