Աբու Սալմա
![]() | |
Ծննդյան անուն | արաբ․՝ عبد الكريم سعيد علي منصور الكرمي |
Ծնվել է | 1909[1] |
Ծննդավայր | Tulkarm, Հորդանան գետի արևմտյան ափ[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1980[3] |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3] |
Գերեզման | Q106521031? |
Գրական անուն | أبو سلمى և زيتونة فلسطين |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | արաբերեն |
Ազգություն | Palestinians? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Al-Fadiliya School? |
Գիտական աստիճան | licentiate? |
Գրական ուղղություններ | Palestinian literature? և արաբական գրականություն |
Անդամակցություն | Պաղեստինի ազատության կազմակերպություն, Palestinian National Council?, General Union for Palestinian Writers? և Arab Writers Union? |
Պարգևներ | |
Ազգականներ | Ali Mansur al-Karmi? |
![]() |
Աբու Սալմա (կեղծանուն՝ արաբ․՝ أبو سلمى, իրական անունը Աբդ ալ-Քերիմ ալ-Քարմա, արաբ․՝ عبد الكريم الكرمي, 1909[1], Tulkarm, Հորդանան գետի արևմտյան ափ[2] - հոկտեմբերի 11, 1980[3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), պաղեստինցի արաբ բանաստեղծ և Հորդանանում հասարակական գործիչ։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու Սալման ծնվել է 1906 թվականին Օսմանյան կայսրության Սիրիական վիլայեթի Թուլքարմ քաղաքում (այսօր այն գտնվում է Պաղեստինում)։ Նրա ծննդյան տարեթիվը տարբեր աղբյուրներում տարբեր է. նշվում է 1906-1910 թվականներն ընկած ժամանակահատվածը։
Ապագա բանաստեղծի հայրը շեյխ Սաիդ ալ-Քարման է (1852-1935 թվականներ)։ Վերջինս արաբական աշխարհում հայտնի և հարգված գրականագետ էր, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչ։ Նա Դամասկոսում Արաբական ակադեմիայի ութ հիմնադիրներից մեկն էր և նրա կառավարման խորհրդի վիցե-պրեզիդենտը։
Աբդ ալ-Քերիմը նախնական կրթությունը ստացել է Թուլքարմում։ Հետո կրթությունը շարունակում է այլ քաղաքներում։ 1918 թվականին ընտանյոք հանդերձ տեղափոխվում են Դամասկոս, իսկ 1922 թվականին՝ Ամման։ 1927 թվականին Աբու Սալման բակալավրի աստիճան է ստանում Երուսաղեմի իրավաբանական ինստիտուտում։ Այստեղ նա սկսում է դասավանդել և իրավունք է ստանում զբաղվելու դատական պրակտիկայով։ 1936 թվականին հեռացվում է այստեղից բրիտանական կառավարության կողմից ու անցնում նոր աշխատանքի ռադիոյում։ 1943 թվականին հիմնավորվում է Հայֆայում, որտեղ դառնում է հայտնի դատավոր, ով պաշտպանում է արաբական ազգային-ազատագրական շարժման մասնակիցներին։
1948 թվականին լքում է Հայֆան, քանի որ առանձնանում է Պաղեստինը և Հայֆան անցնում է իսրայելական վերահսկողության ներքո։ Աբու Սալմանը տեղափոխվում է Դամասկոս, որտեղ կրկին զբաղվում է դատական գործունեությամբ։ Ինչպես նաև գրականություն և արաբերեն է դասավանդում միջնակարգ դպրոցում[4]։ Որոշ ժամանակ աշխատում է նաև Հորդանանի տեղեկատվության նախարարությունում։
Աբու Սալմանն անդամակցել է Խաղաղության կողմնակիցների ազգային կոմիտեին ու Արաբախորհրդային բարեկամության խորհրդին։ Ղեկավարել է հորդանանյան պատվիրակությունն արաբական գրողների երրորդ համագումարում, որը 1957 թվականին տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, իսկ 1958 թվականին՝ Տաշքենդում Ասիայի և Աֆրիկայի գրողների կոնֆերանսը[4]։
1970-ական թվականներին Աբու Սալման տառապել է արյան ծանր հիվանդությունից։ Բուժում ստացել է նաև Մոսկվայում։ 1980 թվականին նրա որդին՝ Սաիդը, ով գտնվում էր Միացյալ Նահանգներում, հորը տանում է այնտեղ բուժման նպատակով, որտեղ և գրողն ու հասարակական-քաղաքական գործիչը կնքում է իր մահկանացուն՝ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին[5]։ Աբու Սալման հուղարկավորված է Դամասկոսում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու Սալման գրել է բանաստեղծությունների ժողովածուներ, որոնցից «Թափառաշրջիկը» (արաբ․՝ المشرد, 1951 թվական) նվիրված է Պաղեստինից արաբ փախստականներին և իմպերիալիզմի դեմ պայքարին։ «Բաղդադ» (1958 թվական) և «Կրակ Հորդանանի վրա» կասիդաները նվիրված են Իրաքի և Հորդանանի քաղաքական իրադարձություններին[4]։
1978 թվականի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում լույս է տեսնում Աբու Սալմայի «Երկերի լիակատար ժողովածուն»։
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին բանաստեղծ Աբու Սալման ստանում է միջազգային «Լոտոս»[6] (անգլ.՝ Lotus Prize for Literature) գրական մրցանակ, որը 1969 թվականից ամեն տարի շնորհվում է Ասիայի և Աֆրիկայի գրողների լավագույն ստեղծագործությունների համար։
Նրան շնորհվել է նաև «Պաղեստինյան ձիթապտուղ»[6] տիտղոսը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Abd al-Karim al-Karmi
- ↑ 2,0 2,1 2,2 Abdul kareem Al Karmi
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Abdul Karim Karmi, 73, Dies: Palestinian Poet / S. Buzbee — Washington: Washington Post, 1980. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 4,0 4,1 4,2 «Краткая литературная энциклопедия»
- ↑ Абу Сальма (արաբ.)
- ↑ 6,0 6,1 Peeepl.com (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբու Սալմա կատեգորիայում։ |