Աբուլֆաթ Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբուլֆաթ Ալիև
Abulfat Aliyev.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1926(1926-12-30)
Շուշի, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 1990(1990-12-27) (63 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերմուղամ
Մասնագիտությունօպերային երգիչ և երգիչ
Գործիքներվոկալ
Abulfat Aliyev Վիքիպահեստում

Աբուլֆաթ Ասադ օղլի Ալիև (ադրբ.՝ Əbülfət Əsəd oğlu Əliyev, դեկտեմբերի 30, 1926(1926-12-30), Շուշի, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 1990(1990-12-27), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգիչ քնարական (տենոր), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուլֆաթ Ասադ օղլի Ալիևը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 30-ին: Նրա հայրը մահացել է, երբ նա 7 տարեկան էր: Նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆիզուլի քաղաքը: Նրանք չորս տարի ապրել են Ֆուզուլիում: Այնուհետև նրանք տեղափոխվել են Աղդամ: Նա շարունակել է իր ուսումը թիվ 1 քաղաքային դպրոցում: Այստեղ նա միացել է երաժշտական հանրությանը: Նա տեղափոխվել է Բաքու, երբ 19 տարեկան էր: 1945 թվականից նա եղել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար:

Աբուլֆաթ Ալիևը, ով երկար տարիներ աշխատել է Օպերայի և բալետի թատրոնում, կատարել է Քերեմի, Մաջնունի («Ասլի և Քերեմ», «Լեյլի և Մեջնուն» Ուզեիր Հաջիբեկով) և Շահ Իսմայիլի («Շահ Իսմայիլ», Մուսլիմ Մագոմաև) դերերը:

Երգիչը մասնակցել է 1971 թվականին Մոսկվայում կայացած Համաշխարհային երաժշտական կոնգրեսին և արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրծքանշանի և պատվոգրի:

1964 թվականիի հունիսի 29-ին նրան շնորհվել է Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Աբուլֆաթ Ալիևը մահացավ 1990 թվականի դեկտեմբերի 27-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]