Աբել Բոնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբել Բոնար
ֆր.՝ Abel Bonnard
Abel Bonnard (1883-1968).jpg
Ծննդյան անունֆր.՝ Abel Jean Désiré Bonnard
Ծնվել էդեկտեմբերի 19, 1883(1883-12-19)[1][2]
ԾննդավայրՊուատիե
Վախճանվել էմայիսի 31, 1968(1968-05-31)[1][2] (84 տարեկանում)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և օրագրի հեղինակ
Լեզուիսպաներեն և ֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՏյեր լիցե, Լուի լը Գրան լիցեյ, Faculty of Arts of Paris և Լուվրի դպրոց
Ժանրերինքնակենսագրություն, travel journal, էսսե, օրագիր և վեպ
Գրական ուղղություններClub des longues moustaches
Ուշագրավ աշխատանքներLes Familiers, Les Royautés, En Chine և Les Modérés
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ԿուսակցությունFrench Popular Party
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակ Մարտական խաչ 1914-1918 Concours général prix de poésie de l'Académie française և prix Archon-Despérouses
Abel Bonnard Վիքիպահեստում

Աբել Բոնար (ֆր.՝ Abel Bonnard, դեկտեմբերի 19, 1883(1883-12-19)[1][2], Պուատիե - մայիսի 31, 1968(1968-05-31)[1][2], Մադրիդ, Իսպանիա), ֆրանսիացի բանաստեղծ, գրող, քաղաքական և պետական գործիչ, Վիշի վարչակարգի կառավարության ժամանակ ժողովրդական կրթության նախարար (18.04.1968-20.08.1944), դավաճան։

Եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1932 թվականից, 1946 թվականին որպես հայրենիքի դավաճան զրկվել է կոչումից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Մարսելում, հետո ավարտել է Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյը (Lycée Louis-le-Grand), ուսումնասիրել է գրականության պատմություն Լուվրի դպրոցում (École du Louvre)։ Ավարտել է Հռոմի Ֆրանսիական բարձրագույն դպրոցը։

1932 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի 12-րդ նստաշրջանի անդամ:

Եղել է ակտիվ քաղաքական գործիչ, որի հայացքները 1920 թվականի վերջին և 1930 թվականի սկզբին աստիճանաբար զարգանում են ֆաշիզմի ուղղությամբ: Շառլ Մորասի գաղափարների հետևորդն էր, «Ակսյոն ֆրանսեզ»-ի ղեկավարը՝ հռչակելով ազգային վերածննդի գաղափարներ: Ֆրանսիական գրականության մեջ այդ շարժումն անվանել են «ռոմանական դպրոց»։ Նրա հետադիմական տեսությունը վկայում էր բուրժուական ժողովրդավարության և կապիտալիզմի ճգնաժամի մասին, հիասթափություն խորհրդարանականությունից և գիտությունից, որոնց հակադրվում էր կրոնը:

Ֆրանսիացի ազգայնականները նրան կոչել են la Gestapette: Եղել է համասեռամոլ, անունը կապված է եղել մի քանի աղմկոտ պատմությունների հետ:

Լավալի կոլլաբորացիոնիստական կազմում եղել է 4 նախարարնեից մեկը եղել է, որ ստորագրել է 1944 թվականի հուլիսի 5-ի պաշտոնական պայմանագիրը, որը քննադատում էր իր սեփական կառավարությանը Երրորդ ռեյխին «անբավարար» օգնության համար։

Ա. Բոնարը եղել է Ֆրանսիական ակադեմիայի առաջին անդամներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության համար հեռացվել է անդամությունից։

Ա. Բոնարը ֆրանսիական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահապատժի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոլլաբորացիոնիստական գործունեության համար։ Ֆրանսիայից փախել է Իսպանիա, որտեղ ստացել է քաղաքական ապաստարան։ 1960 թվականին դատական վերաքննության համար վերադարձել է Ֆրանսիա։ Դատապարտվել է սիմվոլիկ պատժի՝ 10 տարի աքսոր՝ սկսած 1945 թվականից, սակայն չբավարվելով դատավճռով՝ որոշել է վերադառնալ Իսպանիա, որտեղ ապրել է մինչև 1968 թվականը՝ կյանքի վերջ։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Les Familiers» (1906)
  • «Les Histoires» (1908)
  • «Les Royautés» (1908)
  • «La Vie et l’Amour» (1913)
  • «Le Palais Palmacamini» (1914)
  • «La France et ses morts» (1918)
  • «Notes de voyage : En Chine (1920—1921), 2 vol.» (1924)
  • «Éloge de l’ignorance» (1926)
  • «La vie amoureuse d’Henri Beyle» (1926)
  • «L’Enfance» (1927)
  • «L’Amitié» (1928)
  • «L’Argent» (1928)
  • «Saint François d’Assise» (1929)
  • «Rome» (1931)
  • «Le drame du présent: Les Modérés» (1936)
  • «Savoir aimer» (1937)
  • «L’Amour et l’Amitié» (1939)
  • «Pensées dans l’action» (1941)
  • «Ce monde et moi» (1992)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.