Աբգար Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբգար թագավորից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Ե Ուքքամա
Հայոց թագավոր
Աբգար թագավորը, Սբ. Կատերինայի վանք, Սինայ լեռ
Իշխանությունմ.թ.ա. 4 - 7, 13 - 50[1]
Թագադրումմ.թ.ա. 4[1]
Հանձնում7, 50[1]
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝50[2]
ենթդ․ Աբգարի եկեղեցի
ԱզգությունՀայ
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդԱրշամ Արշակունի
Աբգար Զ
ՀաջորդողՄանու Դ, Մանու Ե
ՈւղեկիցՀեղինե թագուհի
ՏոհմԱբգար
կառավարիչ և միապետ
ՀայրԱրշամ Արշակունի
ԵրեխաներԱբգար Զ
ՀավատքՔրիստոնեություն

Աբգար Ե Ուքքամա (մ.թ.ա. 1-ին դար - 50[2][1]), Օսրոյենեի թագավոր (մ.թ.ա. 4 - մ.թ. 7, մ.թ. 13-50), Օսրոյենեի Մանու Գ Սափուլ թագավորի որդին, ըստ Մովսես Խորենացու հաջորդել է հորը՝ Արշամ Արշակունուն։ Հայոց թագուհի Ավդե Արշակունու եղբայրը և Հեղինե թագուհու ամուսինը, Աբգար Զ-ի հայրը։ Ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն, դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր[3]։ Աբգար Ե-ն եղել է Հռոմեական կայսրության դաշնակիցը[4]։

Քրիստոնեության ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար Ե-ն, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։ Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Աբգար թագավորը հայկական 100.000-ոց թղթադրամի վրա

Աբգարի մասին եղած առասպելի օբյեկտիվ վերլուծությամբ հաստատված է, որ Եդեսիայի նշանավոր տիրակալը, որ քրիստոնեություն ընդունեց, Աբգար Թ-ն է, ով ապրել է 2-րդ դարի վերջերին, իսկ առասպելը՝ պատմական իրական դեպքը ետ է տարել մինչև մեր թվարկության սկիզբը և վերագրել մեկ այլ արքայի՝ Քրիստոսին ժամանակակից Աբգար Ե-ին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Իրանիկա հանրագիտարան
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11850018X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»
  4. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 607
  5. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 385, 560-561.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 607

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արշամ Արշակունի
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ե

մ.թ.ա. 4 - 7, 13 - 50
Հաջորդող
Մանու Դ, Մանու Ե