Холостяк (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Холостяк»
ЛСП Feduk Եգոր Կրիդի սինգլը
Թողարկված2018 թվականի սեպտեմբերի 17[1][2]
Ֆորմատթվային բաշխում, սթրիմինգ
Ձայնագրված2018
Ժանրփոփ, թրեպ[3][4][5]
Տևողություն3:01[6]
ԼեյբլRDS Records[6][3]

«Холостяк» (հայերեն՝ Ամուրի), ռեփեր ЛСП-ի, Ֆեդուկի և փոփ-երգիչ Եգոր Կրիդի երգը։ Երգն առաջին անգամ ներկայացվել է «Вечерний Ургант» շոուի հոբելյանական հազարերորդ թողարկման եթերում, որը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին։ Խոսքերը գրել են Օլեգ Սավչենկոն, Ֆեդուկը, Եգոր Կրիդը՝ ռեփեր Карандаш-ի մինուսի տակ։

Սեպտեմբերի 15-ին ЛСП-ն թողարկում է սոլո տարբերակ։

Բնօրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսակցություններն այն մասին, որ կատարողները թողարկելու են միասնական երգ՝ հատնվեց Թվիթթերում պրեմիերայից մի քանի օր առաջ[7]։ Love Radio-ի եթերում Ֆեդուկը մեկնաբանել է երգն այսպես. «Մենք հետաքրքիր համագործակցություն ունեցանք ԼՍՊ-ի և Եգոր Կրիդի-ի հետ։ Այս երգը Օլեգի գաղափարն է։ Սա «Розовое вино» չէ, այլ ոճ։ Պարզապես զվարճալի կոմպոզիցիա, անսովոր համագործակցություն»[2][8]։ Ըստ Карандаш-ի, հենց Օլեգն է ընտրել իրեն ուղարկված մինուսներից մեկը։

2018 թվականի սեպտեմբերի 17-ին երգը ներկայացվեց «Вечерний Ургант» շոուի հոբելյանական 1000-երորդ թողարկման եթերում։

Երգում նկարագրվում է ամուրի կյանքի հմայքները։ Դրա հետ մեկտեղ Օլեգ ԼՊՍ-ն վերջերս ամուսնացել էր[9][10], և միայն Ֆեդուկն ու Եգոր Կրիդն են երկրի ամենանախանձելի ամուրիներից[7]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռուս ռեփ-նկարիչ Obladaet-ի, ԼՍՊ-ի, Ֆեդուկի և Եգոր Կրիդի մոտ պարզվել է տեղի է ունեցել «անիրական բախում»[11]։ ԼՍՊ-ի երկրպագուների մոտ այս երգը բացասական ռեակցիա տվեց։ Արտիստին մեղադրեցին նրա մեջ, որ նա հիփ-հոփից անցում կատարեց փոփի և դավաճանեց խմբի իդեալները[12]։ Ինչպես նաև Կրիդի շատ երկրպագուներ նրան մեղադրեցին ամբարտավանության մեջ[13][14], մինչդեռ Եգորը հաղորդեց, որ ուզում է բազմազան դարձնել իր երգացանկը. «Միշտ մի՛ արեք նույն բանը, թույլ տվեք ինձ զվարճանալ։ Հոգու համար երգեր ես շատ եմ գրել»[13]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 9-ին YouTube- ում թողարկվեց «Холостяк» պաշտոնական տեսահոլովակը[15]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ալինա Պյազոկը, ով Little Big-ի պրոդյուսերն է[16][17]։ Տեսանյութում երգիչները հայտնվել են ամուրիների պատկերով՝ ժամանակ անցկացնելով ներքնազգեստներով գեղեցիկ աղջիկների հետ, զվարճանալով նրանց հետ գիշերային ակումբում, զբոսանավում և շքեղ առանձնատան ներսում[16]։ Ֆեդուկի հետ զբոսանավում գտնվող տեսարանը, հստակորեն վերաբերում է նրա «Моряк» երգին։ Տեսահոլովակի վերջում աղջիկներից մեկը Եգորի թեյին ավելացնում է քնաբեր։ Տեսանյութի եզրափակիչում ԼՍՊ-ն, Ֆեդուկը և Եգոր Կրիդը աշխատում են տանը՝ լվանալով ամանները, հատակը և արդուկելով Gucci- ի շապիկներ, իսկ աղջիկներն իրենց հետևում են՝ սպառնալով երաժիշտներին մտրակներով և էլեկտրաշոկով[17][18]։

Երկրպագուները բարձր գնահատեցին տեսանյութը և գովերգեցին բնօրինակ գաղափարի համար:Այնուամենայնիվ, ըստ ոմանց, շրջանակում կան շատ տեսարաններ մերկ աղջիկներով, ինչպես նաև անպարկեշտ արտահայտություններ և անբարո բնույթի այլ հայտարարություններ[19]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered CIS|24
Չարթեր (2018) Լավագույն
դիրքը
Russia Top YouTube Hits (Tophit)[20]
8

ԼՍՊ-ի սոլո տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 15-ին, ԼՍՊ-ն տեսահոլովակ է թողարկել «Холостяк»-ի սոլո տարբերակի տեսքով[21]։ Միևնույն ժամանակ ԼՍՊ-ի համար երգ թողարկելը սկզբում դուետով, հետո՝ առանձին, դարձել է բարի ավանդույթ, այդպես է եղել «М.Л.Д»-ի և «Безумие» երգերի ժամանակ[22]։ Երգը ընդլայնվեց ևս մեկ հատվածով, և տեսահոլովակը սկսեց շատ տարբերվել հիմնական տոնից և տրամադրությունից[23]։ Սոլո տարբերակի վարկածում «ամուրի» տերմինը բացահայտվում է բոլորովին այլ տեսանկյունից. սա ոչ թե բաց հնարավորություններ ունեցող անձ է, այլ միայնակ անձնավորություն, որը հաճախ շատ ավելի մոտ է ամուրու կյանքի իրական պատկերին[23][24]։ Ինքը `Օլեգ ԼՍՊ-ն ասաց հետևյալը. «Մեր վերահսկողությունից դուրս պատճառներից ելնելով, ամուրու չհաշվարկված ցուցադրումը կատարվում է սոլո տարբերակում»[22]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորը, ինչպես բնօրինակինը՝ Ալինա Պյազոկն է[25]։ Տեսանյութում Օլեգը ընկճված է, նա անընդհատ հենվում է շշի վրա և ծայրաստիճան կոտրված տեսք ունի։ Օլեգն ապրում է բնակարանում՝ լցված դատարկ բաժակներով ու չիպսի փշրանքներով, գնում է ստրիպ-ակումբ, շատ խմում ու տխրում է[24]։ Վերջում նա նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարում[25], ցավոք կամ բարեբախտաբար, «դատարկ» բառը վերաբերվոմ էր նաև օգտագործվող ատրճանակին [24] Այս տարբերակում երաժիշտը մտածում է այն ամենի մասին՝ «ինչին ինքն է արժանի»[26]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային ներբեռնում[27]
  1. Холостяк – 3:01
  • Թվային ներբեռնում -Սոլո ԼՍպ[28]
  1. Холостяк – 2:22

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Ամսաթիվ Ձև Տարբերակ Հրատարակիչ Ծանոթագրություններ
Տարբեր 2018 թվականի սեպտեմբերի 17 Բնօրինակ
  • RDS Records
[27]
Տարբեր 2018 թվականի սեպտեմբերի 16 Սոլո ԼՍՊ
  • RDS Records
[28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Вечерний Ургант. ЛСП, Feduk, Егор Крид. 1000 выпуск от 17.09.2018
  2. 2,0 2,1 «ЛСП, Федук и Егор Крид спели про «Холостяка» (Слушать)»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  3. 3,0 3,1 «ЛСП & Feduk & Егор Крид - Холостяк»։ TopHit։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  4. «Холостяк - ЛСП, Feduk, Егор Крид»։ Яндекс.Музыка։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-09-20 
  5. «Холостяк - ЛСП, Feduk, Егор Крид»։ iTunes։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-09-20 
  6. 6,0 6,1 «Холостяк - ЛСП»։ Яндекс.Музыка։ Վերցված է 2018-10-27 (չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «ЛСП, Feduk и Крид в долгожданной совместке «Холостяк»»։ ТНТ Music։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2018-09-21 
  8. «Федук, ЛСП и Егор Крид представили совместный сингл «Холостяк» в «Вечернем Урганте»»։ Афиша.Daily։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2018-09-20 
  9. «Олег ЛСП женился»։ ТНТ Music։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին։ Վերցված է 2018-09-21 
  10. «Олег ЛСП женился»։ Rap.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին։ Վերցված է 2018-09-21 
  11. «Что случилось с музыкой за неделю: холостяки, Фараон и очень много новых релизов»։ Афиша.Daily։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-23-ին։ Վերցված է 2018-10-23 
  12. «Олег ЛСП, Feduk и Егор Крид выпустили трек «Холостяк»»։ 24СМИ։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2018-09-21 
  13. 13,0 13,1 «Егор Крид, Feduk и ЛСП представили совместную песню «Холостяк»»։ Cosmopolitan։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին։ Վերցված է 2018-10-12 
  14. «Егор Крид, Feduk и ЛСП представили клип на песню «Холостяк»»։ Cosmopolitan։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  15.  ЛСП, Feduk, Егор Крид – Холостяк канал «ЛСП»
  16. 16,0 16,1 «ЛСП, Feduk и Егор Крид попали в домашнее рабство в «Холостяке» (Видео)»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2018-10-10 
  17. 17,0 17,1 «Яхты, особняки и девушки в клипе на «Холостяк» ЛСП, Федука и Егора Крида»։ Афиша.Daily։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  18. ««Холостяк»: ЛСП, Feduk и Егор Крид сняли клип на популярную композицию»։ Regnum։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  19. «Егор Крид, ЛСП и Федук представили совместный клип "Холостяк"»։ Актуальные новости։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  20. «Top YouTube Hits»։ tophit։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-22-ին։ Վերցված է 2018-10-22 
  21.  ЛСП – Холостяк (Single version) канал «ЛСП»
  22. 22,0 22,1 «ЛСП "Холостяк" — теперь сольно»։ the-flow.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-16 
  23. 23,0 23,1 «ЛСП – Холостяк»։ rhyme.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2018-10-16 
  24. 24,0 24,1 24,2 «ЛСП показал настоящую жизнь «Холостяка»»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2018-10-17 
  25. 25,0 25,1 «ЛСП, Feduk и Егор Крид попали в домашнее рабство в «Холостяке» (Видео)»։ Афиша.Daily։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2018-10-16 
  26. «Рэпер ЛСП выпустил мрачную версию «Холостяка» без Крида и Федука»։ Lenta.ru։ Վերցված է 2018-10-17 
  27. 27,0 27,1 «Холостяк / ЛСП & Feduk & Егор Крид»։ Tidal։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2018-10-10 
  28. 28,0 28,1 «Холостяк / ЛСП»։ Tidal։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է 2018-10-18