Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում Բրազիլիայի դեսպանատուն
Հավատարմագրված երկիրԲրազիլիա Բրազիլիա
Ընդունող երկիրՀայաստան Հայաստան
ԴեսպանԱժեմար դե Մենդոնսա Սանկտոս
ՀասցեՀայաստան, Երևան, Հյուսիսային պող.1, Նորդ Բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, գրասենյակ 21
Կայքierevan.itamaraty.gov.br(պորտ.)(անգլ.)
Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը գտնվում է Հայաստանում
Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն

Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն (պորտ.՝ Embaixada do Brasil em Armenia), Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]:

Դեսպանատուն

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում: Ներկայումս` Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

Դեսպանատանը գործում է նաև Հայաստանում Բրազիլիայի պատվո հյուպատոսություն:

Բրազիլիայի մուտքի արտոնագիր

Հայաստանի քաղաքացիներից Բրազիլիա այցելության համար (մինչև 90 օր ցանկացած վեց ամսվա ընթացքում) մուտքի վիզա չի պահանջվում:

Ծանոթագրություններ

  1. «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016-08-12-ին.