Հայաստանում Չեխիայի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում Չեխիայի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՉեխիա
Ընդունող երկիր Հայաստան
ԴեսպանՊետր Միկիսկա
ՀասցեՀայաստան, Երևան, Նալբանդյան փող. 48/1
Կայքmzv.cz/yerevan(չեխ.)(հայ.)(անգլ.)
Հայաստանում Չեխիայի դեսպանությունը գտնվում է Հայաստանում
Հայաստանում Չեխիայի դեսպանություն

Հայաստանում Չեխիայի դեսպանություն (չեխ․՝ Velvyslanectví České republiky v Arménii), Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան փողոցում։ Ներկայումս Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Պետր Միկիսկան։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են 1992 թվականին։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993 թվականին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Չեխիայի Հանրապետության հետ։

2014 թվականի սեպտեմբերին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Չեխիայի մուտքի արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Չեխիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Չեխիայի դեսպանատուն Հայաստանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Չեխիայի դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Պահանջվող փաստաթղթեր Շենգենյան վիզայի համար. Հայ-չեխական հարաբերություններ». mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.