Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
| Հայաստանում Գերմանիայի դեսպանություն | |
|---|---|
| Հավատարմագրված երկիր | |
| Ընդունող երկիր | |
| Դեսպան | Բերնհարդ Մաթիաս Քիսլեր |
| Հասցե | Հայաստան, Երևան, Չարենցի փող., 29 |
| Կայք | eriwan.diplo.de(գերմ.)(հայ.) |
Հայաստանում Գերմանիայի դեսպանություն (գերմ.՝ Die Botschaft der Bundesrepublik Deutschland in Armenien), Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Չարենցի փողոցում։ Ներկայումս Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Գերմանիայի Հանրապետության միջև հաստատված են։
Դեսպանատանը գործում է նաև Հայաստանում Ավստրիայի և Բելգիայի պատվո հյուպատոսություն։
Գերմանիայի մուտքի արտոնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գերմանիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
| ||||||||||||||||||